MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Ապրիլի 27-ին տեղի կունենա «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը
17:41, 14.04.2024
315 | 0
Ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը։ Օրվան նվիված` «Կամուրջ» մշակութային կենտրոնը կազմակերպել է նախադեպը չունեցող մեգա նախագիծ: Ապրիլի 27-ին տեղի կունենա «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը, որը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Կամուրջ» մշակութային կենտրոնը կազմակերպում և անցկացնում է լայնածավալ թեմատիկ համերգային ու փառատոնային ծրագրեր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս:

Փառատոնի նպատակն է՝ մեկ միասնական հարթակում միավորելով, ներկայացնել աշխարհի տարբեր ազգերի պարերը Հայաստանի ու արտերկրի մանկապատանեկան և երիտասարդական խմբերի միջոցով։ Փառատոնն իրենց մասնակցությամբ կգեղեցկացնեն Հայաստանի, Ֆրանսիայի, Ստասբուրգ և Լիոն քաղաքների, Վրաստանի, Լեհաստանի ու Ուկրաինայի մի շարք պարային համույթներ, անսամբլներ և երգչախմբեր։ Փառատոնին ներկա կգտնվեն նաև սիրված և ճանաչված երգիչներ Հայաստանից:

«Կամուրջ» մշակութային կենտրոնը մշտապես միտում ունի՝ նպաստել պարարվեստի հանրայնացմանը: Պարը մշակութային հաղորդակցման լեզու է, ազգային մշակութային արժեք: Այն արվեստների յուրօրինակ համադրում է։ Պարի միջոցով մարդիկ փոխանցում են իրենց զգացողությունները, հույզերը, ուրախությունը, ոգին, նաև ազգի մտածողությունն ու մշակույթը, մղում ինքնաճանաչման, ազգային արժեքների բացահայտման՝ կամրջելով տարբեր աշխարհագրությունների մշակույթներ, ստեղծելով փոխճանաչման հիմքեր: Այն արվեստի միասնական ձև է, որը չի ճանաչում քաղաքական, էթնիկ, մշակութային որևէ սահման: Պարը զորեղ միջոցներից է` ներաշխարհի հարստացման, ինքնաճանաչման և ազգը համախմբելու առումով:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Անի Կարապետյան
to top