MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
Առաջին անգամ Հայաստանում կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները
20:34, 15.04.2024
338 | 0
Սպաասվում է անզուգական երաժշտական իրադարձություն՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մայիսի 26-ին ժամը 19: 00-ին «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնին հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու մշակութային սահմանները ճեղքող անմոռանալի համերգ։

Առաջին անգամ Հայաստանում #MoricconeConductsMorricone խորագրի ներքո կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները։ Մորիկոնեի հավերժական մեղեդիներն ու գրավիչ մշակումները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ և կոմպոզիտորի որդու՝ Անդրեա Մորիկոնեի ղեկավարությամբ։ Բացառիկ ու շքեղ երեկոյին միանալու է նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։

Գրեթե վեց տասնամյակ հարուստ պատմություն ունեցող երգչախումբը միջազգային ճանաչում է ստացել Կոմիտասի, հայ դասական կոմպոզիտորների և համաշխարհային վարպետների ստեղծագործությունների անթերի կատարմամբ: Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը հասել է կատարողական բարձր մակարդակի, արժանացել հեղինակավոր տիտղոսների և բազում մրցանակների։ Երգչախմբի երգացանկը մշտապես գերել է հանդիսատեսին ամբողջ աշխարհում և արժանացել է գովասանքի այնպիսի հեղինակավոր պարբերականների կողմից, ինչպիսիք են Le Figaro, The New York Times, The Boston Globe, Le Monde, The Independent, Paris Match, Meridional, Los Angeles Times, Mace­do­nia, Le Soir, La revue du Liban, Le provencal։ Roma Sinfonietta նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի միջև այս պատմական մշակութային համագործակցությունը խոստանում է համերգը վերածել անզուգական երաժշտական իրադարձության՝ հանրաճանաչ կոմպոզիտորի ստեղծագործությունները հանդիսատեսին ներկայացնելով գեղարվեստական նորարարությամբ ու հետաքրքիր լուծումներով:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Անի Կարապետյան
15:27, 03.05.2024
296 | 0
to top