MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Սանկտ Պետերբուրգի հանրահայտ Imperial Orchestra-ն Երեւանում կներկայանա միանգամից երկու համաշխարհային շոուներով
22:17, 15.04.2024
223 | 0
Հանրահայտ Imperial Orchestra-ն Երեւանում կներկայացնի երկու վառ համաշխարհային շոուներ՝ Cinema Medley «Interstellar» -ը եւ Cinema Medley «Oppenheimer» -ը: Համերգը տեղի կունենա մայիսի 18-ին եւ 19-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Cinema Medley համաշխարհայն սաունդթրեքերի շոուն կինոյի անհավանական խորասուզում է կենդանի հնչողությամբ՝ Imperial Orchestra-ի ավելի քան 100 վիրտուոզ երաժիշտների կատարմամբ: «Կարիբյան ծովի ծովահենները», «Ինտերսթելեր», «Հարի Փոթեր», «Տարօրինաիկ բաներ», «Օփենհայմեր», «Աստղային պատերազմներ» ․․․ Imperial Orchestra-ի երգացանկը ներառում է ավելի քան 100 լեգենդար սաունդթրեքեր, որոնք ներառվել են Cinema Medley մի քանի ծրագրերում: Cinema Medley շոուն արդեն դիտել է ավելի քան 500, 000 հանդիսատես Ռուսաստանի լավագույն համերգային հարթակներում:

Cinema Medley-ն ժամանակակից շոու է, որն ամբողջությամբ փոխել է սիմֆոնիկ նվագախմբի հայեցակարգը․ 80 արտիստներ, թվային երգեհոն եւ աստղային մենակատարներ կատարում են Medley ժանրի հիմնական սաունդթրեքերը՝ սիմֆոնիկ ֆանտազիաները: Սա աանմոռանալի առիթ է լսելու այնպիսի լեգենդար հոլիվուդյան կոմպոզիտորների երաժշտությունը, ինչպիսիք են Հանս Զիմմերը, Ջոն Ուիլյամսը, Դեյվիդ Առնոլդը, Ջոն Մերֆին, Ռամին Ջավադին, Էնդրյու Լլոյդ Ուեբերը եւ շատ ուրիշներ: 3 ժամ տեւողությամբ շոուի ընթացքում ոչ միայն կլսեք հայտնի ֆիլմերի երաժշտությունը, այլեւ կսուզվեք սիրված ֆիլմերի անսահման մի աշխարհ։
The article published in the Spokesperson project.
Share with friends
Անի Կարապետյան
to top