MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +8 °C ... +21 °C Tomorrow:+21 °C
«Թումանյանի աշխարհը» պարային ներկայացումը՝ Վանաձորի «ՀՈՐՈՎԵԼ» երգի-պարի անսամբլի կատարմամբ
15:42, 19.04.2024
314 | 0
Վանաձորի «ՀՈՐՈՎԵԼ» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին ժամը 19: 00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակում՝ մայրաքաղաքի հանդիսատեսին ներկայացնելով ինչպես անսամբլի երգացանկի և պարացանկի լավագույն կատարումները, այնպես էլ Ամենայն հայոց բանաստեղծի գրական ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Թումանյանի աշխարհը» պարային ներկայացումը: Այս պարային ներկայացմամբ անսամբլը մոտ մեկ ամիս շրջել է հանրապետության մի շարք սահմանամերձ համայնքներում: Հյուրախաղերը կազմակերպվել են ՀՀ ԿԳՄՍՆ և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հետ համատեղ։
The article published in the Spokesperson project.
Share with friends
Անի Կարապետյան
15:27, 03.05.2024
262 | 0
to top