MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +20 °C Tomorrow:+19 °C
Վարժություններ աչքերի հոգնածությունը թոթափելու համար
15:21, 10.06.2013
8651 | 0
Համակարգչի դիմաց անցկացրած օրվանից հետո մեր աչքերն, անշուշտ, ունենում են հանգստի կարիք: Իսկ եթե օրվա վերջում նաև զգում եք, որ աչքերում ասես ավազ լինի, ուրեմն անհանգստանալու հիմքեր ունեք: Ամենօրյա վարժությունները կօգնեն վերագտնել աչքերի հանգստությունը ու կլավացնեն Ձեր տեսողությունը: Ուղղակի այս վարժությունները պետք է արվեն օրը երկու անգամ և որոշակի հստակ ժամացուցակով: Առաջին շաբաթների ընթացքում դուք առանձնապես չեք զգա փոփոխություն, բայց կանցնի որոշ ժամանակ, և աչքերի վիճակի կտրուկ բարելավում կունենաք: Նկատի ունեցեք, որ վարժություններից յուրաքանչյուրը պետք է կրկնել 10 անգամ: 1. Շարժեք աչքերը աջ, ձախ, ապա՝ վերև, ներքև: 2. Շուրջ մեկ րոպե արագ թարթեք աչքերը: 3. Քթի ծայրին դրեք մատը և հայացքը դանդաղ բերեք դեպի այդ կետը: 4. Հայացքը շարժեք աջ վերևի անկյունից դեպի ձախ ներքևի անկյուն, ապա հակառակը: 5. Մոտեցեք լուսամուտին, նայեք հորիզոնի որևէ հստակ կետի, ֆիքսեք հայացքը, ապա նայեք ավելի մոտ որևէ կետի, օրինակ՝ լուսամուտի փեղկին ու կրկին ֆիքսեք հայացքը:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Անի Մնացականյան
to top