MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +20 °C Tomorrow:+19 °C
Ի՞նչի դեմ է պայքարում Նարինե Դովլաթյանը
20:15, 06.02.2013
11345 | 0
Մինչ Ռիհաննան ծխախոտը ձեռքին ու սեքսուալ դիրքերով լուսանկարվում է, հայ երգչուհի Նարինե Դովլաթյանը ոչ միայն բարձրաձայնում է իր չծխելու մասին, այլեւ անցել է վիրտուալ պայքարի եւ սոցիալական ցանցերի իր էջերում տեղադրում է հակածխախոտային լուսանկարներ:
"Իմ մյուս նկարների համեմատ այս լուսանկարների "like"-երն ավելի քիչ են, շատ չեն արձագանքում, բայց երբեմն գրում են, որ ծխելը թողնելու են: Ծանոթներիցս շատերն ասում են, թե հատուկ եմ անում, որ ինձ մոտ չծխեն: Մի քանի օր առաջ, երբ նրանցից մեկին տեսա, հանեց ծխախոտի տուփը, բայց "ֆեյսբուքյան" նկարներս հիշեց ու իմ ներկայությամբ չծխեց: Փաստորեն, դրական փոփոխություն կա: ) "-նշել է նա:
22-ամյա երգչուհին ասում է, որ ծխախոտի հոտը տանել չի կարողանում, իր ընկերախմբում հաճախ փոքրամասնություն է կազմում, նույնիսկ միակ չծխողն է լինում. "Մեր ընտանիքում միայն հայրս է ծխում: Նա Ռուսաստանում է ապրում, երբ այստեղ է լինում, պատշգամբում է ծխում, շատ եմ ասում, որ հրաժարվի այդ սովորությունից, բայց` դեռ անօգուտ: Ծխողն էլի ծխելու է, բայց պասիվ ծխողների առողջությունը պետք չէ վնասել, մանավանդ, եթե երեխաներ կան, կարելի է առանձնանալ":
Նարինեի խոսքով` երբ ժամանցի վայրերում չծխողների համար առանձին սրահ չի լինում, դուրս է գալիս տվյալ վայրից."Պատահել է, որ մեկ օրվա մեջ մի քանի տեղից դուրս եմ եկել ու անպայման ասել եմ` որն է պատճառը, որ տեղյակ լինեն, թե հաճախորդներն ինչու չեն մնում: Իսկ երբ նկարահանումների ժամանակ են ծխում, պատուհան եմ բացում. որքան իրենք ունեն ծխելու իրավունք, այնքան էլ ես` ծխից չխեղդվելու: Նկատել եմ` շատ երգիչ-երգչուհիներ ծխում են, որ իրենց ձայնը խռպոտանա ու թավ ձայնով երգեն, բայց անդուր է, որովհետեւ բնական չէ, այլ "բքելու" արդյունք է":
Նա ընդգծել է, որ շատ է ուզում` կանայք չծխեն, հատկապես` ապագա մայրերը. "Կան աղջիկներ, որ թաքցնում են, շատերն էլ չեն թաքցնում, մտածում են, թե ազատ են, բայց դա ազատության խնդիր չէ: Որոշներն իրոք կախվածություն ունեն, բայց շատ աղջիկներ ուզում են ծխելով թիթիզանալ, ***աղելի է նման ցուցադրական պահվածքը: Շատ տհաճ է, երբ աղջկա վրայից ծխախոտի վատ հոտ է գալիս: Գոնե հղի ժամանակ չծխեն ու իրենց ապագա փոքրիկների առողջությանը չվնասեն…": Նարինե Դովլաթյանը հավելել է, որ չի սահմանափակվելու միայն լուսանկարներ տեղադրելով, քայլեր է ձեռնարկում իր ասելիքը տեղ հասցնելու համար, որոնց մասին առաջիկայում կտեղեկացնի, իսկ մինչ այդ պատրաստվում է նոր երգեր ձայնագրել ու բենդի հետ ակումբային համերգով հանդես գալ:
Նարինե Դովլաթյանը
Նարինե Դովլաթյանը
Նարինե Դովլաթյանը
Նարինե Դովլաթյանի "ֆեյսբուքյան" էջի հակածխախոտային լուսանկարներից
Նարինե Դովլաթյանի "ֆեյսբուքյան" էջի հակածխախոտային լուսանկարներից
Նարինե Դովլաթյանը
Նարինե Դովլաթյանի "ֆեյսբուքյան" էջի հակածխախոտային լուսանկարներից
The article published in the Spokesperson project.
Share with friends
Անի Մնացականյան
to top