MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Tomorrow:+20 °C
66-ամյա ծերունին պարզել է, որ ինքը կին է.
16:19, 05.07.2013
11598 | 0

66-ամյա ծերունուն որովայնի շրջանում կատարած վիրահատության ընթացքում բժիշկները նկատել են, որ նա նաև ճողվածք ունի: Այս ամենից ելնելով` մասնագետները կրկնակի հետազոտում են անցկացրել, որի ժամանակ հայտաբերել են, որ ծերունին իրականում կին է:

Բանն այն է, որ պապիկի մոտ հայտնաբերվել է Թյորների համախտանիշ: Այս հիվանդության ժամանակ կինը ծնվում է միայն մեկ X քրոմոսոմով: Մարդիկ, ովքեր ունենում են այս հիվանդությունը, կանացի արտաքին ունեն, սակայն չեն կարող երեխա ունենալ:

Բժիշկները հետազոտության ընթացում ծերունու օրգանիզմում հայտնաբերվել է են նաև երիկամային բնածին հիպերպլազիա հիվանդությունը, որի առկայության դեպքում օրգանիզմում տղամարդկային հորմոներն ավելի շատ են արտադրվում, քան կանացի հորմոնները: Եվ հենց սա է պատճառը, որ ծերունին արտաքնապես և ֆիզիկապես նմանվել է տղամարդու` ֆիզիոլոգիապես կին լինելով: Հիվանդությունը ազդել է նաև նրա հասակի վրա: Պապիկը ընդամենը 1.37 մետր հասակ ունի:

Այնուամենայնիվ, ծերունին որոշել է շարունակել ապրել որպես տղամարդ` մի կողմ դնելով վախերն ու հիասթափությունը և մնալ բժիշկների հսկողության տակ:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Անի Մնացականյան
to top