MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +27 °C Tomorrow:+27 °C
Մեծ աշխարհի մեր անկյունը
21:42, 05.09.2013
12703 | 0
Հոգիս երգում է երգեր, երգեր, որոնք այնպես թափանցիկ են, որ տեսնում են ամեն ինչ.......... և ահա մարդկությանն եմ հետևում իմ թափանցիկ երգերի թափանցիկ վարագույրի հետևից..............: Պատկերներ են հարնում աչքերիս առաջ, պատկերներ որ ոչ գույն ունեն, ոչ էլ ձև, քանզի տխրությունը թափանցիկ է աշնան քամու նման...........: Բացում եմ աչքերս ու նայում աշխարհին, որն այնպես դատարկ է թվում: Ամենքս թակարդն ենք ընկել աշխարհի ձեռքին, ու նրա, ով իբրև թե հորինել է այս թղթե երազը, և ահա աչքերիս առաջ անհետանում են մեկը մյուսի հետևից երազներն՝ ինչպես օճառե պղպջակներ, որ ոչինչ չեն նշանակում, այլ ընդհամենը ինչ որ քիմիական ռեակցիայի արդյունք են, որ մի վարկյան են ընդհամենը ապրում, ու վերանում են այս աշխարհից ՝չթողնելով ոչինչ իրենց հետևից:
Կան երազանքներ, որ հենց այդպես էլ ծնում ու մահանում են: Այս աշխարհն էլ ինչ որ մեկի խենթ երազն է, և միայն մեկ աչքի թարթումով կարող է այն վերացնել........... ու այսպես էլ ապրում ենք մեծ աշխարհի մեր անկյունում, սպասելով թե երբ է այդ մեկը հոգնելու այս խաղից ու ազատ արձակելու մեր ի ծնե ազատ ու միևնույն ժամանակ շխթայված հոգիները:
Փակվում են աչքերս ու հոգիս հոգնելով պատեպատ բախվելուց քաշվում է մի անկյուն, ու....... ու լռում.... ոչինչ չունի այլևս ասելու..........: Այսպես եղել է միշտ, այսպես է այսօր, ու այսպես կլինի մինչև վերջ......վե՞րջ, իսկ վերջն ի՞նչ է..........................................................................
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նարինե Մինասյան
23:49, 30.07.2013
5562 | 4
to top