ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է
00:01, 19.04.2012
6438 | 0

Արմենպրես, 17.04.2012

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Գնահատման եւ թեստավորման կենտրոնն ավարտել է միասնական եւ կենտրոնացված քննությունների հայտագրման գործընթացը եւ այժմ իրականացվում է տվյալների բազավորման փուլը: Ինչպես ապրլի 17-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը, այդ տվյալների համաձայն` կձեւավորվեն քննական կենտրոնները, եւ պատվիրվում են առարկայական թեստերը: 2012 թվականին հայաստանյան բուհերում սովորել ցանկացողների թիվը 18 հազար 129 է` ԼՂՀ-ն ներառյալ, այն դեպքում, երբ 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 17 հազար 656 դիմորդ: Ավելացել են դիմորդների թիվը Արցախում, Տավուշում եւ Սյունիքում:
Առավել մեծ պահանջարկ են սկսել վայելել «Կենսաբանություն» եւ «Քիմիա» առարկաները, փոքր-ինչ պակասել է հետաքրքրությունը «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» եւ «Հայոց պատմություն» առարկաների նկատմամբ:
«Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից քննություն կհանձնեն 11 հազար 822 դիմորդ, իսկ «Մաթեմատիկա»-ից` 8 հազար 968 դիմորդ:

http://armenpress.am/arm/news/688210/hayastanum-dimordneri-tivn-atchel-e.html

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ)
14:02, 17.05.2012
6521 | 0
դեպի վեր