MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
Կրթությունն ու բիզնեսը Հայաստանում
17:16, 09.03.2014
10482 | 1

Հայաստանը նախկին Խորհրդային Միության առաջատար գիտական կենտրոններից էր` գրագիտության 99 տոկոսանոց մակարդակով: Հայաստանի գիտակրթական համակարգի առավել զարգացած կիրառական գիտությունների ճյուղերն են ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, միկրոկենսաբանությունը, ճարտարագիտությունը և բժշկությունը: Այսօր, մոտ 3.2 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի Հանրապետությունում գործում են 18 պետական համալսարաններ, որոնցից 8-ը միջազգային կառավարմամբ, և ավելի քան 20 մասնավոր համալսարաններ: Հայաստանի համալսարաններում ուսում են առնում հազարավոր օտարերկրացի ուսանողներ, և ասպիրանտներ: Կրթության բնագավառների մասին մանրամասն տեղեկատվություններ կարելի է ստանալ համալսարանների ստորև ներկայացվող կայքերից:

Երևանի պետական համալսարան

Հիմնված` 1919թ.
Ֆակուլտետներ. պատմության, հայ բանասիրության, քիմիայի, ֆիզիկայի, տնտեսագիտության, մաթեմատիկայի, կենսաբանության, աշխարհագրության, երկրաբանության, իրավագիտության, ռուս բանասիրության, արևելագիտության, լրագրության, փիլիսոփայության և հոգեբանության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի, սոցիոլոգիայի, մեխանիկայի, ռոմանո-գերմանական բանասիրության, միջազգային հարաբերությունների, աստվածաբանության:
Ուսուցանման լեզուներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն
Կայք. www.ysu.am

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան

Հիմնված` 1919թ.
Ֆակուլտետներ. ընդհանուր բժշկության, ատամնաբուժության, դեղագիտության, ռազմական բժշկական
Ուսուցանման լեզուներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն
Կայք. www.ysmu.am

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան

Հիմնված` 1933թ.
Դեպարտամենտներ. համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, հանքային ինժեներիա և մետալուրգիա, կիբեռնեռիկա, մաթեմատիկա, մեքենաշինություն, մեխանիկա և մեքենագիտություն, ռադիո և տեղեկատվական համակարգեր, սոցիալ-քաղաքական դիսցիպլիններ և ընդհանուր տնտեսագիտություն, տրանսպորտային համակարգեր, քիմիական արդյունաբերություն և շրջակա միջավայր, էլեկտրական արդյունաբերություն, էներգետիկա, օտար լեզուներ:
Կայք. www.seua.am/eng

Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարան

Հիմնված` 1935թ.
Ֆակուլտետներ. օտար լեզուներ (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, հունարեն պարսկերեն) ; ռուսերեն լեզու, գրականություն և օտար լեզուներ (անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն) ; լեզվաբանություն և միջմշակութային համագործակցություն (ներառյալ հոգեբանություն, միջազգային տուրիզմ, միջազգային լրագրություն և քաղաքագիտություն):
Ուսուցանման լեզուներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլն:
Կայք. www.brusov.am

Երևանի պետական տնտեսագիտական համալսարան

Հիմնված` 1975թ.
Ֆակուլտետներ. ընդհանուր տնտեսագիտություն, մենեջմենտ, ֆինանսներ և հաշվապահություն, առևտուր և մարկետինգ, կիբերնետիկա:
Ուսուցանման լեզուներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Կայք. www.asue.am

Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարան

Հիմնված` 1997թ.
Ֆակուլտետներ. Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, տնտեսագիտություն, քաղաքագիտություն, լրագրություն, սոցիալ-մշակութային սերվիս և տուրիզմ, կիրառական ֆիզիկա, իրավագիտություն, բժշկա-կենսաբանական, լեզվաբանության, հոգեբանություն, օտար լեզուներ:
Ուսուցանման լեզու. ռուսերեն:
Կայք. www.rau.am

Հայաստանում ֆրանսիական համալսարան

Հիմնված` 2003թ.
Ֆակուլտետներ. առևտուր, մենեջմենթ, իրավագիտություն:
Ուսուցանման լեզուներ. հայերեն, ֆրանսերեն:
Կայք. www.ufar.am

Հայաստանի ամերիկյան համալսարան

Հիմնված` 1991թ.
Ֆակուլտետներ. արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգային կառավարում, համակարգչային և ինֆորմագիտություն, առողջապահական գիտություններ, անգլերեն ծրագրեր, իրավագիտություն, բիզնես և մենեջմենթ, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ:
Ուսուցանման լեզու. անգլերեն:
Համալսարանը տալիս է միայն մագիստրոսի աստիճան և սերտիֆիկատային ծրագրեր: Ընդունվելու համար դիմորդները պետք է ունենան բակալավրի աստիճան:
Կայք. www.aua.am

Բիզնես Հայաստանում

Համառոտ նկարագիր

Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը ՀՀ կառավարության ընդհանուր տնտեսական քաղաքականության բաղկացուցիչ մասն է կազմում եւ դիտարկվում է որպես տնտեսական զարգացման կարեւորագույն միջոցներից մեկը: Ներդրումային քաղաքականությունը նպատակաուղղված է ներդրումային եւ գործարար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացմանը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացմանը, շուկայական ենթակառուցվածքի զարգացմանը, եւ այդ բոլորի հիման վրա` տնտեսական զարգացման խնդրի ապահովմանը: Ներդրումային նպատակաուղղված քաղաքականության մշակմամբ եւ նրա արդյունավետ իրականացմամբ է մեծապես պայմանավորված երկրի արդյունաբերական եւ գիտատեխնիկական զարգացման հետագա ընթացքը: Ինչպես եւ բոլոր զարգացող երկրներում, Հայաստանում իրականացվող ներդրումների աճի ապահովումը լուծում է մի շարք կարեւորագույն խնդիրներ, ինչպիսիք են` աշխատատեղերի ստեղծումը, շուկայական տնտեսությանը հատուկ նոու-հաուների ներգրավումը (ընդհանուր եւ ֆինանսական կառավարում, շուկայավարում, նոր տեխնոլոգիաներ, հմտություններ եւ այլն), նոր շուկաների բացահայտումը, նրանց հասանելիությունը, այդ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները եւ այլն:

Հայաստանի Հանրապետությունը ներդրումների նկատմամբ հայտարարել եւ իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն, եւ այս ազատական մոտեցումն ամրագրվել է օրենսդրության մեջ, մասնավորապես` 1994թ.-ին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում, 2005թ.-ին հաստատված «ՀՀ ներդրումային քաղաքականության» Հայեցակարգում եւ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի ներդրումներին վերաբերող այլ դրույթներում:

Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը ձեւավորվել եւ իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա, այն նպատակաուղղված է Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային տնտեսության մեջ:

Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հիմնական սկզբունքներն են.

  • ներդրումային ոլորտում տնտեսավարման ազատական սկզբունքների կիրառումը,
  • ներդրումները կարգավորող օրենսդրության գրավչության եւ կայունության հնարավորին ապահովումը,
  • օտարերկրյա եւ տեղական ներդրողների համար տնտեսավարման հավասար, ոչ խտրական պայմանների ապահովումը,
  • օտարերկրյա ներդրումներին եւ ներդրողներին ազգային եւ առավել բարենպաստության ռեժիմների տրամադրումը,
  • ներդրումների եւ ներդրողների օրինական շահերի պաշտպանության ապահովումը:

Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հիմնական նպատակն է` տնտեսական ակտիվության բարձրացման, բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորման եւ ներդրումների ծավալների մեծացման միջոցով տնտեսական կայուն աճի եւ բնակչության կենսամակարդակի բարձրացման ապահովումը: Բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորման, օտարերկրյա եւ տեղական ներդրումների ծավալների մեծացման համար կարեւորվում է ներդրումային ոլորտում վարչարարական խոչընդոտների հաղթահարման խնդիրը:

Ներդրումների ներգրավման խթանումը, նրանց զգալի ծավալների առկայությունը տնտեսությունում եղել եւ մնում է խիստ որոշիչ ՀՀ տնտեսական զարգացման ընդունելի տեմպերի եւ ծավալների ապահովման համար:

ՀՀ կառավարությունը, ներդրումային միջավայրի բարելավման եւ ներդրումների խթանման նպատակով, ձգտում է իրականացնել մի շարք առաջնահերթ քայլեր, դրանք են.

  • Երկրի տնտեսության տարածքային անհավասարակշիռ զարգացումից խուսափելու համար երկրի մարզերում ներդրումների խրախուսման նպատակով իրականացվում են նպատակային միջոցառումներ` տնտեսական ենթակառույցների, կապի եւ հաղորդակցման զարգացում, խթանման եւ աջակցման արդյունավետ համակարգի կիրառում: Դրա հետ մեկտեղ կշարունակվեն մշակվել եւ իրականացվել տարածքային զարգացման համալիր ծրագրեր:
  • Հաշվի առնելով օտարերկրյա ուղղակի ներդրումների ժամանակակից միտումները՝ գիտատար ճյուղերում ներդրումների կշռի առաջընթաց մեծացումը, քայլեր են ձեռնարկվում էապես փոփոխելու երկրի մրցակցային առավելությունների կառուցվածքը, որում աստիճանաբար պետք է նվազեն բնական ռեսուրսների, էժան աշխատուժի առկայության դերը, միեւնույն ժամանակ որոշիչ դառնան «ստեղծված ակտիվները», ինչպիսիք են` բարձրորակ մասնագետները, գիտահետազոտական կառույցները, ենթակառույցների զարգացվածությունը: Առանձնակի ուշադրություն է դարձվում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման եւ դրանց լայնածավալ կիրառման վրա, որոնք ներկայումս երկրի մրցակցային առավելությունների բարելավման հիմնական ուղղություններից են հանդիսանում եւ դասվում պետական զարգացման քաղաքականության ռազմավարական ուղղությունների շարքին:
  • Սփյուռքի հետ ավելի ուղղորդված եւ ակտիվ համագործակցության իրականացում՝ երկուստեք վստահելի եւ շահավետ միջավայրի ձեւավորմամբ:
  • Միջազգային չափանիշներին համապատասխան ապահովագրական համակարգի ձեւավորում՝ ներդրումները հնարավոր ռիսկերից ապահովագրելու համար:

Մանրամասն

Արտաքին տնտեսական համագործակցություն

Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրատնտեսական համագործակցությունը իրականացվում է ազատական (լիբերալ) սկզբունքների հիման վրա: Արտաքին առեւտրատնտեսական համագործակցության գլխավոր ուղղություններն են համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության ինտեգրումը, արտահանման խթանումը, ներդրումների ներգրավումը, արտաքին տնտեսական գործունեության զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, արտաքին առեւտրատնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնող ենթակառուցվածքների զարգացումը եւ այլն:
Արտաքին տնտեսական համագործակցության ոլորտում հավասարակշռված քաղաքականության իրականացումը պայմանավորված է ընտրված գերակայությունների շրջանակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության խորացմամբ եւ Հայաստանի համար առավել նպաստավոր նոր հարաբերությունների հաստատմամբ:
Այդ ուղղություններով կատարվում է նպատակաուղղված եւ հետեւողական աշխատանք: Մասնավորապես`

  • Հայաստանի Հանրապետության կողմից առեւտրատնտեսական ոլորտի բազմակողմ եւ երկկողմ միջազգային համաձայնագրերի կնքում,
  • օտարերկրյա պետությունների հետ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպում եւ համատեղ նիստերի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարում,
  • հանրապետական եւ միջազգային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսներին հայաստանյան արտադրանքը ներկայացնող մասնակիցներին խորհրդատվական, կազմակերպական եւ այլ օգնության ցուցաբերում եւ այլն:

Առեւտրատնտեսական համագործակցության հետագա խորացմանը կնպաստի արտասահմանյան երկրներում, մասնավորապես` Եվրամիությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական ներկայացուցչությունների (ներկայացուցիչների) գործունեությունը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում այդպիսի ներկայացուցչության հիմնումը:

Աղբյուր. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
324 | 0
to top