MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
Հաագայում տեղի է ունեցավ «Հայոց ցեղասպանության ժառանգությունը, 100 տարի հետո» թեմայով գիտաժողովը
18:00, 15.03.2015
1978 | 0

Դեռ անցյալ ամիս հայտնել էինք, որ Հաագայում տեղի է ունենալու «Հայոց ցեղասպանության ժառանգությունը, 100 տարի հետո» թեմայով գիտաժողովը

Մարտի 6-ից 7-ը Հաագայի Գլոբալ արդարադատության ինստիտուտում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության ժառանգությունը 100 տարի անց» խորագրով խորհրդաժողովը, որը կազմակերպվել էր Նիդերլանդների «ՆԻՈԴ» պատերազմի, Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտի, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի և «Հարյուրամյակի նախագիծ» հիմնադրամի կողմից:

Մարտի 7-ին դիտավորությունների և ժխտման խնդիրների քննարկումով հանդես եկան Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Հանիբալ Թրեվիսը, Մասաչուսետսի Լոուվելի համալսարանի պրոֆեսոր Լևոն Չորբաջյանը և Դոկտոր Սեյհան Բայրակտարը` Ցյուրիխի համալսարանից: Հայոց ցեղասպանության դերը 20-րդ դարի ռազմականացման հարցում քննարկեց դոկտոր Ուգյուր Ումուտ Ունգյորը` Ուտրեխտի համալսարանից: Հայոց ցեղասպանության համատեքստում ժողովրդագրական ու վիճակագրական ուսումնասիրությունների խնդիրներին անդրադարձավ դոկտոր Յակուբ Բիյակը` Հարավսլավիայի միջազգային տրիբունալից: Ցեղասպանության ուսուցման մեթոդոլոգիան ներկայացրեց Ջոյս Սահյունին` Քվեբեկի «Դյուրոքեր» քոլեջից, իսկ հայ գրականության մեջ արծարծումները քննարկեց դոկտոր Բարլո Տեր-Մկրտիչյանը` Ֆրեզնոյի պետական համալսարանից: Մշակութային ժառանգության ու ժխտողականության հարցերը դիտարկեցին դոկտոր Նանոր Կեբրանյանը` Կոլումբիայի համալսարանից և դոկտոր Յուջին Սենսենիգ-Դաբուսը` Նոտր Դամի համալսարանից:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
330 | 0
to top