MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
Հայոց Ցեղասպանության վավերագրերի ցուցադրություն նիդերլանդական քաղաքներում
18:25, 15.03.2015
2783 | 0


Մարտի 12-ին բազմաթիվ այցելուներ 1915 թվականի ցեղասպանության ավելի ընդգրկուն և ցուցանմուշներով հարուստ ցուցադրության ականատեսները եղան' այս անգամ հայաշատ Ալմելո քաղաքում: Տեղի հանրային գրադարանն իրոք մարդաշատ էր: Այցելուների թվում էին տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների անդամներ, ազգային համայնքների ներկայացուցիչներ: Ցուցանմուշների բացման արարողությանը մասնակցեցին և ելույթներ ունեցանՌոբին Հայկ Գելիջի Ներսիսյանը, Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդների խորհրդարանական Քրիստոնեական Միություն (CU) կուսակցության ներկայացուցիչ Արի Սլոբը, Հայ Դատի ներկայացուցիչ Մինաս Արսենյանը, «Անցյալի արձագանքներ» գրքի հեղինակ Կայա Քիրիկը, Քրիստոնեադեմոկրատական (CDA) տեղի կուսակցության անդամ Սյուզան Ֆալ Տակակը, ցեղասպանության փորձագետ, դոկտոր Էնթոնի Հոլսլախը, հայ և այլ համայնքների ներկայացուցիչներ:
Նիդերլանդների տարբեր քաղաքներում հայկական, ասորական, հունական կազմակերպությունները Նիդերլանդների խորհրդարանի մի քանի ազդեցիկ կուսակցությունների հետ համատեղ, սկսած փետրվարի 26-ից արդեն մի քանի շաբաթ է կազմակերպել են Հայոց Ցեղասպանության թեմայով վավերագրերի, հոդվածների և լուսանկարների ցուցադրություններ: Օվերեյսելի մարզը 2004 թվականին Նիդերլանդների խորհրդարանի Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևից հետո միակն է, որը մարզային ատյանի մակարդակով անցյալ տարի ևս դատապարտեց դարի ոճիրը: Պատահական չէ, որ հենց այս մարզի քաղաքներում է մեկնարկել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ և շատ խրախուսելի է, որ այս գործին մասնակից են Նիդերլանդների ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ ' ասորիներ, հույներ, հրեաներ, հայեր, սիրիացիներ, քրդեր և այլը:
Ցուցադրությունն արդեն մեծ արձագանք է ունեցել Էնսխեդեում: Բազմաթիվ այցելուներ քաղաքի հանրային գրադարանում արդեն ծանոթացել են, թե ինչ է իրականում տեղի ունեցել 100 տարի առաջ:
Քրիստոնեադեմոկրատ (CDA) կուսակցությունից Պիտեր Օմթզիխթը, ով ակտիվորեն արդեն մի քանի տարի աշխատանք է տանում ցեղասպանությունը դատապարտելու ուղղությամբ կազմակերպչական մեծ աշխատանք է կատարել: Հանրության առջև ելույթներ են ունեցել Քրիստոնեական Միություն կուսակցության (CU) Օվերեյսելի առաջնորդ Յան Վեստերտը, հանրային գրադարանի տնօրեն Գերարդ Կոքսը, խորհրդարանի Քաղաքական բարեփոխումներ կուսակցության (SGP) ներկայացուցիչ, պատմաբան Ռուլոֆ Բիսխոպը, ARAMESE SAYFO-ի կազմակերպիչներից «1915 կոմիտե» -ի անդամ Ջոնի Շաբոն: Էնսխեդեում ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 14-ը, իսկ Ալմելոյում այն այցելուներին բաց կլինի մինչև Մարտի 21-ը:
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
327 | 0
to top