MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Tomorrow:+21 °C
«Մասնագիտական բարձր որակավորում ունեցող հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագիր
14:25, 30.03.2015
3690 | 0



Հայտնում ենք Ձեզ, որ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Նիդերլանդների կառավարության հետ համատեղ և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ իրականացնում է «Մասնագիտական բարձր որակավորում ունեցող հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագիրը, որի շրջանակներում Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ավստրիայում, Չեխիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Մալթայում, Սլովենիայում, Սլովակիայում, Հունգարիայում, Խորվաթիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում բնակվող մեր հայրենակիցները, որոնք ունեն բարձր որակավորում բժշկության, մշակույթի, պետական ու մասնավոր աշխատանքի, միգրացիայի և այլ ոլորտներում, հնարավորություն կստանան ժամանակավորապես աշխատելու ՀՀ նախարարություններում, հիվանդանոցներում ու բուժական հաստատություններում, պետական ու մասնավոր այլ հիմնարկներում: Ծրագիրն արդեն մեկնարկել է և կավարտվի ս.թ. նոյեմբերի 1-ին: Ծրագրին մասնակցելու տևողությունը մեկ շաբաթից մինչև երեք ամիս է: Սփյուռքահայ ներկայացուցիչը պետք է տիրապետի հայերենին և հանդիսանա Եվրամիության վերոնշյալ երկրներից մեկի քաղաքացին: Վերջինիս գործուղման հետ կապված ծախսերը (ճանապարհածախսը, կեցության վճար՝ օրապահիկի տեսքով, ապահովագրությունը) հոգում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, իսկ աշխատանքը, անհրաժեշտ սարքավորումներն ու պարագաներն ապահովվում են տվյալ հիմնարկի կողմից: Կից ներկայացնում ենք պահանջվող ոլորտների ու մասնագիտությունների ցանկը և խնդրում համապատասխան անձանց ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայքների վարչության էլ. հասցեին՝ europedep@yahoo.fr. Հուզող հարցերի դեպքում կապ հաստատեք ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայքների վարչության հեռ հետևյալ հեռախոսահամարով և էլ փոստով՝ (+374 10) 58 56 01 (112), europedep@yahoo.fr.
Հարգանքով՝ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
to top