MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Կիբերտարածքի հարցերով համաշխարհային համաժողովին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը
16:52, 28.04.2015
2073 | 0

  • Apr. 17th, 2015 at 9: 53 AM


Ապրիլի 16-ին Նիդերլանդների Հաագա քաղաքում բացվեց Կիբերտարածքի հարցերով համաշխարհային համաժողովը, որը նպատակ ունի քննարկելու էլեկտրոնային միջոցների կիրառմանն առնչվող հարցերն ու ծագող հնարավորություններին զուգահեռ զարգացող նոր մարտահրավերները և փորձել համագործակցային ուղիներ մշակել դրանց լուծման համար: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Համաժողովին մասնակցում էր Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ՀՀ ԶՈՒ և Ոստիկանության ներկայացուցիչները:
Նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի իրականացրած քայլերը կիբերհանցավորության դեմ պայքարում և դիրքորոշումները կիբերտարածքի զարգացման ապագա սկզբունքների առումով` մասնավորապես նշելով, որ ինքնության վրա հիմնված բռնությունների գործադրման, այդ թվում նաև` ցեղասպանության կամ անցյալում իրականացված ցեղասպանությունների ոճրագործների փառաբանման կոչերը համացանցի միջոցով վերածվում են լուրջ վտանգի միջազգային խաղաղության ու անվտանգության համար:
Աշոտ Հովակիմյանը մասնավորապես նշեց. «ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր նպատակներն ու սկզբունքները պետք է հավասարապես, իրենց ամբողջությամբ կիրառելի լինեն ինչպես ցանցերից դուրս, այնպես էլ` առցանց: Այս առումով կարևոր է մարդու բոլոր իրավունքները պաշտպանել ամենուր` անկախ այդ տարածքների իրավական կարգավիճակից, ինչպես ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում»:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
309 | 0
to top