MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
Նիդերլանդներում հայկական եկեղեցիների նամակը վարչապետ Ռուտեին
01:53, 03.05.2015
3170 | 0

Նիդերլանդական Օրագիր


  • 2 май, 2015 в 21: 09


Ձերդ գերազանցություն, մեծարգո պարոն Ռութե, (Rutte)

Մի քանի շաբաթ առաջ Ձեզ հրավիրեցինք մասնակցելու 2015թ ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի առիթով կազմակերպված հիշատակի արարողությանը: Զարմանք և հուսախաբություն ապրեցինք, երբ տեղեկացրեցիք, որ ներկա չեք լինելու: Ավելին էր մեր տարակուսանքը, երբ գրեցիք, որ մենք ձեզ հրավիրել ենք «Հայոց Ցեղասպանության հարցի» հիշատակմանը, ինչն իհարկե ոչ ճիշտ ձևակերպում է:
Ցավոք հրավերքի մերժումը Ձեր կողմից բացատրության կարիք ունի: Անցած շաբաթ դուք ասացիք, որ վարչակազմը կողմերի համար կանխակալ չպետք է լինի. «կողմնապահություն չպետք է անի» Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Այս դեպքում դուք անտեսում եք երկու կարևոր հանգամանք:
Առաջին: Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը որևէ կապ չունի կողմնապահության հետ: Դա ընդամենը ցավակցություն է Ցեղասպանության դառն հետևանքները ճաշակած սերունդներին և արտահայտությունը այն բանի, որ վարչակազմը լուրջ է վերաբերվում այս հարցին` նպաստելով ցեղասպանությունների կանխարգելմանը: Այն, որ Թուրքիայի իշխանությունները Հայոց Ցեղասպանությունը երկար ժամանակ դարձրել են քաղաքական առուծախի առարկա, չի նշանակում, որ դուք էլ պետք է տուրք տաք դրան:
Երկրորրդ: Ինչ միակողմանի դիրքորոշման ու կողմնապահության մասին եք հարց բարձրացնում, երբ Նիդերլանդների խորհրդարանն արդեն բացահայտ 2004թ. Ռաուֆուտի բանաձևով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:
Մեկ այլ հանգամանք, Ձեր կառավարությունը խորհրդարանում շարունակում է վերացական բառեր ամրագրել Հայոց Ցեղասպանության իրականության փաստին, Ձեր իսկ խոսքերով, վարչակազմի իրավասության մեջ չի մտնում 1915թ իրադարձություններին իրավական որակումներ տալը:
Այդ հարցում կարող եք չմտահոգվել, կարիք էլ չկա, որ վարչակազմը հետազոտություն անցկացնի 1915թ իրադարձությունների որակման ուղղությամբ, քանզի Ցեղասպանություն եզրույթը ստեղծած Ռաֆայել Լեմկինի կողմից' հենց Հայոց Ցեղասպանությունն ի նկատի ունենալով է ստեղծվել բառը: Մենք սա Ձեզ վկայակոչում ենք, որպես պատմաբանի, և անկասկած անչափ հետաքրքիր է հարցազրույցը, որը Լեմկինը 1949թ-ին տվել է ամերիկյան CBS հեռուստաալիքին, որի ընթացքում նա նաև ասել է. «...Հետաքրքրվեցի ցեղասպանությամբ, քանի որ այն այդքան հաճախ է տեղի ունեցել` սկզբում հայերի դեմ, իսկ հետո Հիտլերը գործի անցավ»:
Այս լույսի ներքո ձեր վարչակազմի տեսակետը պատմական անցքերի անբավարար ուսումնասիրության արդյունք են:
Անբավարար և ոչ համոզիչ դիրքորոշում
Այն փաստը, որ Օսմանյան կայսրությունը 1915թ-ին Անատոլիայի հայ բնակչությանը նպատակադրված և պարբերաբար բնաջնջել է, ճանչվել է Միավորված ազգերի և Եվրախորհրդարանի կողմից: Այն շարունակաբար ճանաչվում է տարբեր պետությունների կողմից: Գերմանիան, որտեղ ավելի մեծ քանակով ծագումով թուրքեր են ապրում, քան Նիդերլանդներում, և ավելի մեծ տնտեսական շահեր ունի Թուրքիայի հետ, կարողացավ ունենալ համարձակություն իրերն իրենց անունով կոչելու' կատարվածն անվանելու ցեղասպանություն (Genocide): Ռուսաստանն ու Ֆրանսիան դա վաղուց են արել: Այնպես որ Ձերվարչակազմի կողմից կատարվածը հստակ Ցեղասպանություն չկոչելը համոզիչ չէ, զուրկ է բավարար հիմքից:
Ցավալի է այն, որ հենց Նիդերլանդներն, ուր տեղակայված են Միջազգային քրեական դատարանը և Հարավսլավիայի տրիբունալը, մարդու իրավունքները ստորադասվում են տնտեսական շահերին: և սատարում է նթուրքական պետության ժխտողական քաղաքականությանը:
Ուզում ենք մեկ օրինակ բերել՝ պատկերելու, թե ուր է տանում նման սատարումը: Անցած տարի, Ալմելոյում Ցեղասպանության հուշհամալիրի բացումից հետո, Թուրքիայի գլխավոր հյուպատոսը բողոքի ցույց կազմակերպեց: Դինայեթ մզկիթներից, որոնք գտնվում են Թուրքիայի կրոնական գործերի նախարարության անմիջական վերահսկողության ներքո, անվճար ավտոբուսներ տրամադրվեցին Ալմելո հասնելու համար: Ցույցի ընթացքում հնչեցին Օսմանյան զինվորական երաժշտություն և բռնության լոզունգներ, ինչպիսիք են. «Ղարաբաղը հայերի զանգվածային գերեզմանն է»: Չնայած նրան, որ խորհրդարանական հարցեր առաջադրվեցին Պիտեր Օմտզիխտի (CDA) կողմից, վարչակազմը հրապարակայնորեն չարձագանքեց հայ համայնքների հանդեպ արտահայտված մասսայական ատելությանը: Իսկ ինչպիսի՞ն կլիներ Ձեր արձագանքը, եթե Հոլոքոստը մերժողները բողոք կազմակերպեին գեստապոյական համազգեստներով և գերմանական ռազմական երաժշտությամբ' Հոլոքոստին նվիրված մի հուշարձանի մոտ:
Հավանաբար կոշտ հանրային դատապարտման կենթարկվեր:
Մենք ողջունում ենք, որ ձեր վարչակազմի անդամները հետևողականորեն մասնակցում են Հոլոքոստի և Ռուանդայի ցեղասպանությունների հիշատակի արարողություններին, նաև մենք ենք մասնակցում, բայց միևնույն ժամանակ չենք կարող անտեսել այն անտարբերությունը, որ հանդես է բերվում Հայոց Ցեղասպանության միջոցառումների նկատմամբ:
Սա ցավալի է հայ համայնքի համար, քանի որ չի կարող մի ազգի վիշտը գերակա լինել մյուսից:
Թուրքական իշխանությունները հեռու են հաշտության քայլից
Այս տարի Ցեղասպանության ոգեկոչման նախօրեին թուրքական «Անատոլիա» ուսանողական միությունը' Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ կազմակերպել էր Ցեղասպանությունը ժխտող մի երեկո: Նմանատիպ երևույթներն, ինչպես նաև Ալմելոյում անցյալ տարի տեղի ունեցածը հանգեցնում են այն եզրակացության, որ ներկայիս թուրքական իշխանությունները միտում չունեն հաշտության եզրեր գտնելու, ճշմարտությունը բացահայտելու, անելու այն, ինչին դուք կոչ եք անում:
Այո կան թուրքական ծագումով անհատներ, ովքեր պտարաստ են դա անելու: Մեծարգո պարոն Ռութե, մենք կրկին հրավիրում ենք Ձեզ՝ Ալմելոյում գտնվող Ցեղասպանության հուշահամալիր: Նիդերլանդների հայ համայնքը, որի մեջ են նաև մեծաթիվ Հայոց Ցեղասպանության զոհերի սերունդներ, առանձնահատուկ կերպով կգնահատեն համերաշխությանն ու միասնությանն ուղղված Ձեր այդ քայլը:

Նամակի նիդերլանդերեն տեքստն այստեղ.
[Нажмите, чтобы прочитать]
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
330 | 0
to top