MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Ադրբեջանական հանճարեղ մտքի արգասիքն ու նրա ծնած գոհարները
00:59, 18.05.2015
2623 | 0

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի լուսանկարում «անհետացել» է Հայաստանի դրոշը, հայտնում է Բի Բի Սի-ն

* * *
Վերջերս Կարմիր հրապարակում Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ըստ այբենական կարգի Ադրբեջանի զորամիավորումից հետո քայլերթ կատարեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Եզակի արված լուսանկարում պարզ երևում են երկու երկրների դրոշները: Մեր հարևանները, սակայն աճապարարություն արեցին’ իրենց հրապարակած նյութերում հեռացնելով Հայաստանի և թողնելով միայն գեյդարալիևյան դրոշը:
Սա ադրբեջանական հանճարեղ մտքի աներևակայելի արգասիք է, որի ծնած գոհարներով Բաքուն նայում է հեռուն, երազելով հերոս քաղաքի դափնուն, երևակայելով որ պատերազմը հաղթեց ոչ թե ժողովուրդը, այլ Բաքվի նավթը, որի 75 տոկոսը իբր լիցքավորված է եղել Ապշերոնյան հեղուկով:
Դիտեք նաև մյուս տեսաերիզները ու կհամոզվեք, թե որքան ճկուն է ազերու ուղեղն ու ադրբեջանական պայծառափայլ ու հեռատես միտքը: Մեզ վիշտ, թե՞ հպարտություն է պատուհասել ' ունենալով նման հարևաններ:
Լավ, չերկարացնեմ, նայեք բոլոր տեսաերիզներն ու ...չհամեմատվեք նրանց հետ, այլապես ձեր մտքի թռիչքով մահկանացու չեք զգա ձեզ, այլ Օլիմպիոսի ամենակարող Աստվածներ...
Ազիկներ, ազիկներ...
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
309 | 0
to top