MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+19 °C
Հայկական գինիների ցուցադրություն Ամստերդամում
01:10, 18.05.2015
3425 | 0


Մայիսի 11-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում տեղի ունեցավ հայկական գինիների ցուցադրություն-համտես:

Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, նման ցուցադրություն Նիդերլանդներում կազմակերպվում է առաջին անգամ և իրականացվել է Նիդերլանդների ԱԳՆ կողմից հովանավորվող գործարարական նախաձեռնությունների շրջանակում` Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Ծրագիրը, որը սկսել է Հայաստանում գործել 2013թ. կեսից, ներառում է փորձագիտական և արտահանման ոլորտում մասնագիտական փորձի փոխանակման գործառույթներ:

Ցուցադրություն-համտեսի ժամանակ ներկայացվեցին «Արմենիա Վայն», «365wines», «ԱրմԱս», «Մարանի», Երևանի շամպայնի գործարանի, «Տիերաս դե Արմենիա» գինիները:

Hayern aysor
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
to top