MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Նիդերլանդների մեկօրյա դպրոցների հարթակի 2014-2015 ուս. տարվա տարեվերջյան միջոցառում Ալմելո քաղաքում
14:25, 15.07.2015
2277 | 0

Հունիսի 27-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Գալուստ Գյուլբենկյան» սրահում տեղի ունեցավ Նիդերլանդների մեկօրյա դպրոցների հարթակի 2014-2015 ուս. տարվա տարեվերջյան միջոցառումը՝ «Մեր արյան անգինը» խորագրով, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Միջոցառման կապակցությամբ իր տեսաուղերձն էր հղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով կարևորել էր հայկական դպրոցների և գործող հարթակի դերը հայապահպանության և աճող սերնդի հայեցի դաստիարակման գործում:

Միջոցառման մասնակիցներին իրենց պատգամն ուղղեցին նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ, հոգեշնորհ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանը: ՀՀ դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Կարծում եմ մեր սաներն իրենց խոսքով կհնչեցնեն մեր վերապրելու, մեր գոյատևելու, մեր հարատևելու կամքը, դրան ուղղված այն աշխատանքը, որ տարվել է մեկ դարի ընթացքում, բոլոր այն ցավերը, որոնք, ցավոք սրտի, դեռևս մենք մեր մեջ կրում ենք, և այն եռանդը, ջիղն ու կորովը, որ մենք ժառանգել ենք մեր նախնիներից և փոխանցում ենք մեր հաջորդներին: Դրա առաջին գրավականը լեզուն է, որի միջոցով պահպանվում է հայի ինքնությունը, որի միջոցով հայը կարողանում է հաղորդակից դառնալ իր ժողովրդի պատմությանը, մշակույթին, ավանդույթներին և, ամենակարևորը, մտածողությանն ու արժեքներին»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
330 | 0
to top