MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +19 °C Tomorrow:+21 °C
Նիդերլանդուհին կատվի մահից հետո կամուսնանա շան հետ
14:29, 27.07.2015
2328 | 0


Նիդեռլանդների բնակչուհի Դոմինիկ Լեսբիրելը կամուսնանա իր շան հետ նախորդ ամուսնու՝ կատվի մահից հետո։
Ինչպես գրում է «New York Daily News» –ը, կատուն սատկել է երիկամային անբավարարությունից։ Լեսբիրելը պատմել է, որ դժվար է կայացրել կենդանուն քնեցնելու որոշումը։
«Բայց ինձ հաջողվեց 16 հրաշալի տարի անցկացնել նրա հետ», – պատմել է հոլանդուհին։
41–ամյա Լեսբիրելը մտադիր է իր վշտի հետ հաշտվելուց հետո ամուսնանալ շան՝ Թրևիսի հետ։ Հոլանդուհին փրկել է թափառական շանը, երբ ապրում էր Հունաստանում։ Կենդանուն նա գտել է լողափին։
Լեսբիրելը նույնիսկ նմանաբովանդակ կայք է բացել 2003թ.՝ «Ամուսնացիր քո տնային կենդանու հետ» անվամբ («MarryYourPet»), որը կենդանիների համար հարսանիքներ է կազմակերպում։ Հոլանդուհու խոսքերով՝ ծառայություններ ոչ բոլորին են մատուցվում։ Կա հատուկ պայման՝ չամուսնալուծվել։
«Ես չեմ ուզում ինչ–որ մեկին թույլ տալ թողնել իր կենդանուն», –ասել է կինը։ Բացի այդ, Լեսբիրելի խոսքերով՝ «մեզ բոլորիս անհրաժեշտ է անշահախնդիր սեր, բայց դժվար է այն գտնել մարդու կողքին» ։
Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Լոնդոնի բնակչուհին ամուսնացել է ապաստարանի երկու կատվի հետ։

----





. // t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
to top