MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Tomorrow:+20 °C
Հայաստանի Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է
23:48, 15.08.2015
4227 | 0
Հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծում, -այս մասին այսօր խոսեց ՀՀ տարածքային կառավարման տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Ինչպես ամեն տարի այս տարի նույնպես բարելավման աշխատանքներ են տարվել հրդեհային իրավիճակը կանխելու համար: Նախարարության կողմից ծառայությունը ստացել է թվով 100 ուսապարկեր` 20 լ. տարողությամբ, նոր ուղղաթիռային ջրթափ սարքեր` որոնք առավել օպերատիվ են հրդեհավտանգ տարածքում, ծառայությունը զինվել է նաև 5 ամենագնաց մեքենաներով:
Ամենակարևոր աշխատանքը, որ տարվել է, - շեշտեց Վրեժ Գաբրիելյանը, դա ծառայության հասանելիության հարցն է: Եթե նախկինում 911 զանգահարելիս կապվում էինք գլխավոր գրասենյակի հետ, որը գտնվում է Երևանում, ապա հիմա ծառայության սպասարկման ոլորտը հասցվել է մինջև մարզեր:
Այս տարի ի տարբերություն մյուս տարվա հրդեհների քանակը աճել է 3 անգամով, Երևանի տարածքում այն կազմում է մոտ 5.1 տոկոս, իսկ Կոտայքի մարզում 4.6 տոկոս:
-Մեր պատրաստվածության աստիճանը և օպերատիվությունը միայն արդեն բռնկված հրդեհը կանխելու համար է: Մենք ոչինչ չենք կարող ձեռնարկել քանի դեռ մարդիկ բնության հետ ճիշտ վարվելու կանոններից զուրկ են, -ասաց Վրեժ Գաբրիելյանը:
Ասուլիսի վերջում ԱԻՆ ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը իր խոսքը ամփոփելով ասաց.
-Հորդորում եմ բոլոր Հանրապետության բնակչությանը, մաքուր պահել բնությունը, եթե կազմակերպում են որևէ բացօդյա խնջույքներ պետք է աղբը հավաքեն իրենց հետևից, հանգցնեն վառած խարույկը պահպանելով զգոնությունը և չխուսափեն ավելորդ զգուշությունից:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Մերի Գևորգյան
to top