MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
Հայ Առաքելական եկեղեցին մեծ շուքով նշեց սբ.Աստվածածնի վերափոխման տոնը.
23:41, 28.08.2015
5286 | 0
Սբ. Աստվածածնի տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորորդն է, և սբ. Տիրամորը նվիրված տոներից ամենահինը, - ասաց Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր-Բաբկեն քահանա Հայրապետյանը:
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, ի հավատ սբ. պատարագի բոլոր եկեղեցիներում կատարվեց խաղողօրհնության կարգ:
-Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները` իրեն խաղողի որթ անվանելով` ըստ այն խոսքի, թե «Մեր ազգային և հոգևոր զգացումները արտահայտվում են հոգևոր ավանդույթների մեջ: Ուստի սբ.պատարագից հետո մի շարք եկեղեցիներում ազգային ու ժողովրդական խմբերի մասնակցությամբ տեղի ունեցան միջոցառումներ, որի ժամանակ մատուցվեց հոգևոր ճաշ:
Օգոստոսի 16-ին, Ազատության հրապարակում ԱՀԹ-ի երիտասարդական միության անդամները միացան Գուգարաց թեմի «ձեռք մեկնիր» նախաձեռնությանը, որի նպատակը նոր ուսումնական տարուն ընդհառաջ օգնել բոլոր այն բազմազավակ ընտանիքների երեխաներին ովքեր չունեն հագուստ և գրենական պարագաներ դպրոց հաճախելու համար:
Ասուլիսի վերջում Տեր-Բաբկեն քահանան օրհնեց ներկաներին մաղթելով ուրախ հանգստյան օրեր:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Մերի Գևորգյան
to top