MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը նոր քաղաքականություն է որդեգրում...
22:39, 29.08.2015
5131 | 0
Շաբաթներ առաջ «դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները փակ քննարկում են ունեցել Ճանապարհային ոստիկանության հետ: Հանդիպման ժամանակ ներկաները, քննարկել են ճանապարհների վրա տեղադրված բոլոր տեսակի տեսախցիկների նպատակահարմարության հարցը, սակայն, նախաձեռնության անդամները իրենց պահանջնեները չբավարարված համարելու պատճառով, որոշել են պայքարը շարունակել իրավական դաշտում:
-Մենք ոստիկանությանը լիովին ներկայացրել ենք մեր պահանջները, առաջարկել ենք նույնիսկ պատիժը իրականացնել բալային համակարգով քանի որ համարում ենք, որ կան շատ ու շատ տարբեր տեսակի խախտումներ որոնց դեպքում վարորդը միշտ տուգանվում է 5000 և ավելի բարձր դրամով, - նշեց նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը, - սակայն ոստիկանության ներկայացուցիչները հրաժարվեցին ասելով, որ միևնույն է մենք դիպչելու ենք վարորդների գրպաններին:
Հիշեցնեմ, որ նախաձեռնության գլխաոր նպատակը այն է, որ ճանապարհներից հանվեն բոլոր տեսակի տեսախցիկներն ու արագաչափերը, քանի որ ըստ նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանի բոլոր խաչմերուկները որտեղ տեղադրված են տեսախցիկները ծուղակային են, և չկան թելադրող նշաններ:
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները հավաստիացրեցին, որ եթե այսպես շարունակվի կսկսեն կազմակերպել քաղաքացիական երթեր, նույնիսկ կդիմեն առաջին ատյանի դատարան իրենց նպատակին հասնելու և այս խնդիրը լուծելու համար:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Մերի Գևորգյան
to top