MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
«Հակախտրականության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը Հայաստանում...
20:53, 18.12.2015
5099 | 0

Յուրաքանչյուր ոք կարող է ենթարկվել խտրականության անգամ չգիտակցելով դա:

Հակախտրականության դեմ պայքարի մասնակիցները լրագրողներին ներկայացրեցին «Երիտասարդներն ընդդեմ հակախտրականությանն» մարդասիրական ծրագիրը որը միտված է խտրականության դեմ պայքարին:

ԵԸԽ-ն սկսել է գործել 2015թ. հուլիսից: Ծրագիրն իրականացվում է Երևանում և 4 մարզերում' Տավուշ, Լոռի, Սյունիք, Շիրակ: Ծրագիրն ընդանում է մի քանի տասնյակ փուլերով որոնց ընթացքում կազմակերպվում են դասընթացներ որին մասնակցում են երիտասարդներ, մարզպետներ, պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ:

Ծրագրի առաջին փուլին մասնակցել են երիտասարդներ, որոնք ներկայացրել են իրենց համայնքներում առկա խնդիրները, սակայն ԵԸԽ-ծրագրի համակարգող Նարե Հովհաննիսյանը նշում է, որ մարդիկ խուսափողական դիրք ունեն և պնդում են, որ իրենից մարզում չկան նման խնդիրներ:

Բայց միևնույն ժամանակ դասընթացների ընթացքում մասնակիցները այնպիսի օրինակներ էին բերում իրենց կյանքից, որ հետո համոզվում էին, որ տեղի է ունեցել իրավունքի խախտում:

Մեր իրականության մեջ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել իրավունքի խախտման, դա կարող է լինել կրոնական, սեռական փոքրամասնություննրին աշխատանքի ընդունելիս, խոսքի սահմանափակում և այլն: Հկ-ի մասնակից Հասմիկ Հարութունյանն ասում է որ, մենք այսօր չունենք «հակախտրականության մասին» օրենք, նյութական հիմք, որի վրա հիմնվելով դատարանը կարող է ընդունել որոշումներ և հաստատել խտրականության դեպքը: Բանախոսները նշում են, որ ՀՀ սահմանադրության հոդվածը ինչպես ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանն է ասում «լղոզված» հոդված է որտեղ ընդամենը կոչ է արվում իրավահավասարությանը: Օրենքը պետք է լինի հստակ և պետք է կետ առ կետ նշված լինի խտրականության ենթարկվող խումբը և սահմանվի հստակ պատիժ, անձի իրավունքը խախտելու դեպքում: Օրենքի մեջ պետք է ներառված լինեն խտրականության հիմքերը և պաշտպանության մեխանիզմները, որպեսզի խտրականության ենթարկված անձը իմանա թե ում կարող է դիմել և ինչ միջոցներով:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Մերի Գևորգյան
to top