MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Tomorrow:+21 °C
Սննդային թունավորումներ են գրանցվել Հայաստանում.
22:42, 16.08.2015
5605 | 0
Այս տարի սննդային թունավորման 12 դեպք է գրանցվել, -այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ան. առողջապահական տեսչության հիգենիայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:
Մարգարիտա Բաբայանը խոսեց բոտուլիզմով սննդային թունավորումների, և տնային պայմաններում պահածոներից հրաժարվելու անհրաժեշտության մասին:
- Հորդորում եմ բոլոր տնային տնտեսուհիներին հրաժարվել իրենց արդեն ավանդույթ դարձած սովորությունից, քանի որ որքան էլ հիգենիկ և ամուր արվի պահածոն միևնույն է թունավորումներ լինում են, -ասաց առողջապահական բաժնի պետը:
Խստիվ արգելվում է երեխաներին տալ որևէ պահածոեցված բանջարեղեն, հատկապես մարինացված և սնկային կերակուրներ: Մարգարիտա Բաբայանը խորհուրդ տվեց հատկապես մարզերում գտնվող մանկատներում և մանկապարտեզներում սննդի ցանկից հանել պահածոեցված սնունդը:
Այս տարի բարեբախտաբար մահվան դեպք չի գրանցվել, իսկ անցած տարի սնկի թունավորման 1 դեպք է գրանցվել Տավուշի մարզում:
Ասուլիսի վերջում տիկին Բաբայանը ամփոփեց իր խոսքը ևս մեկ անգամ հորդորելով` զերծ մնալ այդ սովորությունից, իսկ եթե ամեն դեպքում պատրաստում են, ապա, անհրաժեշտ է պահածոն օգտագործելուց առաջ 20-25 րոպե եռացնել, այդ դեպքում եթե ոչ հարուցիչը, ապա, թունավորման օջախը 95 տոկոսով վերանում է:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Մերի Գևորգյան
to top