MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +7 °C ... +18 °C Tomorrow:+21 °C
Թվայնացված հեռուստաալիքներն այսուհետ հասանելի են բոլորին...
23:42, 17.08.2015
4975 | 0
Հանրապետության բնակչության 97, 3 տոկոսը արդեն կարող է օգտվել որակյալ թվայնացված հեռարձակումից, - այս մասին լրագրողների հետ խոսեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը:
Գրիգոր Ամալյանը նշեց, որ հեռուստակայանների գետնային վերանորոգումները հնարավորություն են տալիս կայաններից հեռարձակել ավելի քան 212 հեռուստաալիք:
- ՀՀ-ում 18 հեռուստաալիքներ հասանելի են Հանրապետության ամբողջ բնակչության 54 տոկոսին, ներառյալ, Արարատյան դաշտավայրի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի մի մասին, -ասաց Գրիգոր Ամալյանը:
Պարոն Ամալյանը ուրախությամբ հայտարարեց, որ օրեր առաջ կայացել են անապահով խավի համար նախատեսված մրցույթի արդյունքնների ամփոփումը: Մրցույթի շնորհիվ մոտ 100 անապահով ընտանիքներ անվճար ստացան հեռուստաալիքների համար նախատեսված թվայնացման սարքեր:
Ասուլիսի վերջում Գրիգոր Ամալյանը շեշտեց, որ այսուհետ սարքերը հնարավոր է գնել 7000-ից 9000-ի սահմաններում:


The article published in the Spokesperson project.
Share with friends
Մերի Գևորգյան
to top