MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
Ինչպես գիրանալ
15:52, 07.02.2013
33530 | 3

Այն խնդիրը, որի հիմնականում անհանգստացնում է մեզ գեղեցկության ասպարեզում դա «ինպես նիհարել» հարցն է: Կան շատ մեթոդներ նիհարելու համար, սակայն կան մարդիկ, որոնք նիհարելու փոխարեն մտածում են մի քանի կիլոգրամ ավելացնելու մասին:
Ինչ է պետք գիրանալու համար:
Այսպիսով դուք ձեր առջև նպատակ եք դրել հավաքել որոշակի քանակությամբ լրացուցիչ կիլոգրամներ: Ի՞նչ է պետք անել առաջին հերթին: Ճիշտ է, պետք է նստել դիետայի վրա: Բայց ոչ թե նիհարելու դիետային հակառակ՝ այսինքն ուտել որքան հնարավոր է շատ. դուք միևնույն է միանգամից չեք կարող կտրուկ ավելացնել ընդունվող ուտելիքի քանակը: Մյուս կողմից չափից շատ ուտելը կարող է վնասակալ լինել ձեր առողջության համար: Գիրանալու համար պետք է մեծացնել ախորժակը և, հետևաբար, փոխել ձեր ճաշացանկը:
Խթանքե ձեր ախորժակի աճը: Ամեն անգամ ուտելուց առաջ խմեք բանջարեղենային կամ մրգային հյութ, կարող եք նաև խմել ոչ ալկոհոլային գարեջուր: Ճաշելուց հետո աշխատեք հանգստանալ, հանգիստ նստեք կամ նույնիսկ կես ժամով պառկեք՝ տալով ձեր օրգանիզմին հնարավորություն ավելի լավ մարսել ուտելիքը:
Դիետա գիրանալ ցանկացողների համար
Նախաճաշին՝ 1 աման վարսակի շիլա մեղրով և ընկույզներով կամ կաթնաշոռ չորացրած մրգերով, կարագով և պանրով բրդուճ և մի քան բաժակ կակաո:

Երկրորդ նախաճաշ՝ մրգային հյութ, երշիկով բրդուճ և 1 բաժակ յոգուրտ:

Ճաշի համար՝ ախորժակը գրգռող աղցան, թանձր սննդարար ապուր, մեծ չափաբաժնով միս կամ ձուկ, կարագով համեմված կարտոֆիլային պյուրե կամ մակարոններ: Ճաշն ավարտեք դեսերտով կամ սերուցքներով սուրճով:
Ընթրիքին կերեք վիչինայով և լոլիկով ձվածեղ, խմեք կես լիտր կաթ, իսկ քնելուց առաջ կերեք տանձ կամ խնձոր:
Հաջողություն և բարի ախորժակ եմ ցանկանում:

Author: Lola-Lola
The article published in the Spokesperson project.
Share with friends
Lola-Lola
11:42, 13.02.2013
7679 | 9
15:26, 09.02.2013
16841 | 6
12:53, 09.02.2013
6131 | 0
22:20, 08.02.2013
17743 | 2
22:09, 08.02.2013
5067 | 1
21:41, 08.02.2013
4507 | 0
21:18, 08.02.2013
7416 | 11
15:52, 07.02.2013
33531 | 3
18:00, 06.02.2013
19823 | 9
to top