Մեր երկրում կայացած ընտրությունների արդյունքները երբևիցե չեն զարմացրել մեզ և որոշակիորեն դաստիարակել են իրենց չգրված օրենքներով: Կարելի է եզրակացնել, որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, թերևս կա որոշակի տրամաբանական ընթացք, երբ կուսակցական լինել չլինելու և ընդդիմադիր հայացքներ կրելու պատճառով կարող ես զրկվել աշխատանքիցդ և դառնալ հերթական գործազուրկներից մեկը՝ որոշակի սպառնալիքներ ստանալով: Նման իրավիճակ է տիրում բոլորիս կողմից շատ հայտնի ԱԺ պատգամավոր, Սամվել Ալեքսանյանին պատկանող «Yerevan City» սուպերմարկետների ցանցում և «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Ասում են, թե վերևից հրաման կա, հեռացնում ենք բոլոր նրանց, ովքեր մեզ համար չեն աշխատել և իրենց քվեն չեն տվել Ս.Ալեքսանյանին: Վերջին ժամանակահատվածում մեծ իրարանցում էր գրեթե բոլոր City-ների ցանցում, բացարձակապես հեռացնում էին մարզային գրանցում ունեցող բոլոր աշխատողներին, դե նրանք ինչքանո՞վ կկարողանային ընտրությունների ընթացքին իրենց դրական ազդեցությունը ունենալ: գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի, ով ջանք ու եռանդ չի խնայում ազգակցական հարաբերություններն էլ ավելի սերտացնելու և հիվանդնաոցի սեփականատիրոջ աչքում տեղ զբաղեցնելու համար: Մի քանի գործազուրկ բուժքույրերի և բժիշկների զրույցից հետո պարզ դարձավ, որ իրենք աշխատանքից ազատվել են Ա.Ասատրյանի պահանջով և պահանջից զատ ասել է, թե իրենք ունեն պահեստային աշխատողներ, ովքեր կփոխարինեն հներին: Ահա թե ինչպիսի անառողջ մթնոլորտ է տիրում մի կենտրոնում, որտեղ մարդիկ դիմում եմ առողջանալու, ապաքինվելու նպատակով, իսկ թե ինչ հավատով էլ կշարունակեն դիմել, դա արդեն հարցի մյուս կողմն է: |