MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +19 °C Tomorrow:+21 °C
Հեքիաթի վերածված Ապարանը պատրաստ է դիմավորելու Ամանորը
16:32, 28.12.2018
4700 | 0

Ամանորին ընդառաջ հանրապետության բոլոր մարզերում տիրում է տոնական տրամադրություն: Իսկ տոնական տրամադրությունն առանց համապատասխան զարդրանքի և գեղեցիկ միջոցառումների անհնար է պատկերացնել: Եվ այս փաստերով էլ կարող ենք առանձնացնել և մասնավորեցնել Ապարան խոշորացված համայնքը: Այստեղ բնակիչներն իրենց զարմանքի խոսքերն են ասում, որ երբևէ քաղաքն այսքան լուսավոր և նրբաճաշակ զարդարված չեն տեսել և իրենց շնորհակալական խոսքերն էին հղոում համայնքապետին և համայնքապետարանի աշխատակազմին:

Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հետ զրույցից պարզ դարձավ, թե որքան գումար է ծախսվել քաղաքը գեղեցկացնելու և ամանորյա գեղեցիկ միջոցառումներ պատրաստելու նպատակով: Ի դեպ Կ. Եղիազարյանը դեկտեմբերի 31-ին, ժամը 18: 00-ին, սիրով բոլորին հրավիրեց Ապարան համայնք, այստեղ մեծ շուքով նշելու և շքեղ միջոցառմանը մասնակից լինելու համար: Հավելենք նաև համայնքապետի շնորհավորանքը համայն հայությյանը:

Սիրելի՛ հայ ժողովուրդ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով աննկուն կամք, համբերություն, երազանքների իրականացում: Թող որ 2019 թվականը կայուն տարի լինի բոլոր առումներով: Ձեր եւ ձեր հարազատներին մաղթում եմ հույսով ու հավատով լի ապագա: Ապարանցիներին սիրով տեղեկացնեմ, որ այն ծրագրերն ու գործերը, որոնք ինչ-ինչ պատճառներով չիրականացան այս տարի, գալիք տարի կյանքի կկոչենք: Առողջ եւ խաղաղության մեջ ապրող մարդը կհաղթահարի ամեն դժվարություն, կսովորի նորովի ապրել, նորից սիրել եւ կգտնի իր բաժին երջանկությունը: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Author: Mamul.am
The article published in the Spokesperson project.
Share with friends
Mamul.am
to top