MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +23 °C Tomorrow:+20 °C
Խիզախ մարտիկը. Վարդան Վարդանյան . «Հայորդի» ամսաթերթ
08:34, 23.06.2017
4757 | 0

Ծնվել է 1959 թ. փետրվարի 18-ին Արարատի մարզի Դվին գյուղում: 1993 թ. նոյեմբերին ուղևորվել է մարտի դաշտ՝ պաշտպանելու իր հայրենիքը: Կռվել է հրամանատար Լաերտ Վաղարշյանի ջոկատում, որի մասին պատմում է մեծ ոգևորությամբ. «Դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը սահմանին կանգնած էինք, թուրքերը հանկարծակի հարձակվեցին: Իմ ու ընկերներիս փամփուշտներն արդեն վերջացել էին, և մենք հայտնվել էինք անելանելի իրավիճակում: Տանկը գտնվում էր ինձանից երկու մետր հեռավորության վրա, որի պայթուցիկի բեկորներից էլ վիրավորվեցի: Վնասվածքիս մասին այնքան էլ չէի մտածում. կարևորը թշնամուն ետ շպրտելն էր: Շուտով զինակիցներս մի քանի ական ու փամփուշտ բերեցին, և թուրք շներին ետ քշեցինք իրենց սահմաններ», - պատմում է Վ. Վարդանյանը: Վեց ամիս կամավոր ջոկատում ծառայելուց հետո վիրավոր վերադառնում է իր ընտանիքի ու երեխաների մոտ՝ հայրենիքին իր պարտքը կատարած համարելով: Մարտական ծառայության համար մեդալ է ստացել, որը համարում է իր հպարտությունը:


Անուշիկ ԱՍԼԱՆՅԱՆ

Ռուզաննա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ


«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 3, մարտ 2017թ.



https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայորդի ամսաթերթ
to top