MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Բանակում ծառայելը ոչ թե պարտք է, այլ պատիվ
13:56, 14.04.2018
5466 | 0

Բուրաստան համայնքի «Մեր հարազատ բանակը» խորագրով միջոցառումը, որի հիմքում ընկած էր «Ժողովուրդ-բանակ» կարգախոսը, հատկանշական էր նրանով, որ անցկացվեց բանակից նոր վերադարձած Անդրանիկ Պետրոսյանի, Ռաֆայել Հովսեփյանի, Կարլեն Խաչատրյանի, ինչպես նաեւ` ամառային զորակոչով բանակ մեկնող Շամխոր Միքայելյանի, Մարտին Ենոքյանի կողմից:
Բուրաստանցի տղաները գրադարանավար Սիլվա Մանուկյանի, մշակույթի և սպորտի պատասխանատու Մարիամ Միրզոյանի հետ բեմում ստեղծել էին մարտական տեսարան: Հնչում էին «կրակոցներ»: Զինվորները պատշտպանում են բոլոր հենակետերը, այդ թվում` պատմական 116-րդը. նրանք ետ են շպրտում թշնամու գիշերային դավադիր հարձակումը՝ կրկնելով Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրապյանի հայտնի պատգամը: Ծնողներով, զինղեկներով, ուսուցիչներով, լրագրողներով լեփ-լեցուն դահլիճը հոտնկայս ծափահարում է զինվորներին: Հնչում են ռազմահայրենասիրական երգեր:
Միջոցառումը շարունակվում է, տղաների ծառայության ժամկետը լրանում է: Բեմում զինվորական համազգեստներով ու ուսումնական հրացաններով զինվորները հանձնում են հերթափոխը նորակոչիկներին՝ ասելով. «Սուրբ հողը պաշտպանելու պատիվն այժմ ձերն է»:
Համայնքապետ Աշոտ Թարվերդյանը մեկ անգամ ևս շնորհավորում է Հայոց Բանակի զինվորներին` արժանապատվորեն ծառայելու, Հայաստանի և իրենց համայնքի պատիվը բարձր պահելու համար. բանակում ծառայելը ոչ թե պարտք է, այլ պատիվ: Համայնքապետը քսանից ավելի զինվորների հանձնեց դրամական պարգևներ` նշելով, որ առաջիկայում ֆնանսական աջակցություն կստանան նաև սոցիալապես անապահով սերժանտների ընտանիքները: Գյուղապետը հպարտությամբ նշեց, որ համայնքի տասը երիտասարդներ այժմ սովորում են բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում: Նա շնորհակալություն հայտնեց զինվորներին, գրադարանավար Սիլվա Մանուկյանին, Մարիամ Միրզոյանին բովանդակալից միջոցառման համար:

Քրիստինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ. ԹԻՎ 2 Փետրվար, 2018Թ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայորդի ամսաթերթ
to top