MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Ամեն ինչ` հանուն Հաղթանակի. Յաշա Թադևոսյան .«Հայորդի» ամսաթերթ
18:46, 04.08.2017
4161 | 0

Յաշա Թադևոսյանը ծնվել է 1960 թ. օգոստոսի 28-ին Ներքին Դվին գյուղում։ Ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը` մեկնում է Խորհրդային բանակ, ծառայում Վորոնեժում։ 1981 թ. զորացրվում է և վերադառնում հայրենի գյուղ։ 1982-1988թթ աշխատում է Ն. Դվինի ռազմականացված հակակարկտային բազայում` որպես հրաձիգ։ Երկրապահ կամավորականների միության անդամ Յաշա Թադեւոսյանը Արտաշատի հրետանու ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատագրական շարժմանը հետեւյալ վայրերում. 1990 թ. հունվարին` Երասխի ինքնապաշտպանությանը, 1990 թ. գարնանը` Գորիսի սահմանամերձ տարածքների, Կապանի շրջանի Ճակատեն գյուղի, 1991 թ. ամռանը` Տավուշի սահմանամերձ տարածքների, 1992 թ. սեպտեմբերին` Լաչինի միջանցքի պաշտպանությանը։ Նրա կինը՝ Սուսաննան, պատմում է, որ ամուսինը մեկ ամիս շարունակ համարվում էր անհայտ կորած։ Անգամ լուրեր էին պտտվում, թե զոհվել է։ Սակայն հետագայում պարզվում է, որ Յաշան և ջոկատի մյուս անդամները հայտնվել են թշնամու շրջափակման մեջ։ Նրանց ջոկատից 12-ը զոհվում են, իսկ Յաշային ու ևս մի քանիսին հաջողվում է փրկվել։ Յաշան վիրավորվում է արկի պայթյունից 1992 թ. սեպտեմբերին Լաչինի միջանցքի Ղոչալի դիրքերում և սալջարդ ստանում, ինչը հետագայում բացասաբար է ազդում նրա ինքնազգացողության վրա:

Պարգեւատրվել է «Հայաստանի երկրապահ» (20. 09. 2005 թ.), «Անդրանիկ Օզանյան» (25. 05. 2010 թ.), «Արաբո» Հայրենասիրական հասարակական կազմակերպության (28. 05. 2014թ.), «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» շքանշաններով, որոնցով շատ հպարտ է։

Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ


«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 5, մայիս 2017թ.

https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts


The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայորդի ամսաթերթ
to top