MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Ուխտի Պատարագ և տոնական օր` Ներքին Դվինի սուրբ Հարություն եկեղեցում .«Հայորդի» ամսաթերթ
14:59, 22.07.2017
5198 | 0

Մայիսի 3-ին լրացավ Դվինի Սբ. Հարություն եկեղեցու օծման 17-րդ տարեդարձը: Օրն սկսվեց տոնական` ուխտի Պատարագով, որը մատուցեց Մխչյանի սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը, ով այստեղ էր եկել համայնքի անդամների հետ միասին:

Իր հավատացյալների խմբի հետ ուխտ էր եկել նաև Արևշատի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Սարգսյանը:

Սուրբ Հարություն եկեղեցու հիմնօրհներքը կատարվել է 1996 թ.` ձեռամբ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի: Խորհրդային իշխանության փլուզումից հետո սա առաջին եկեղեցին էր, որի հիմքերը դրվեցին: Գարեգին Ա կաթողիկոսը ոգևորված ասել է, թե մեր եկեղեցին կրկին հարություն է առել, և այդ ժամանակ էլ որոշվել է եկեղեցին անվանել Սուրբ Հարություն: Եկեղեցին կառուցվել է այժմ Ուկրաինայում բնակվող, գյուղի նախկին բնակիչ Սամվել Տիգրանյանի բարերարությամբ: Սրբավայրն օծվել է 2000 թ.` ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի:

Պատարագի ավարտին ներկաները ճաշակեցին տոնական տորթը և այլ քաղցրավենիքներ, մասնակցեցին համերգային ծրագրին:

Իրենց ուրախ կատարումներով հանդես եկան Տիգրան և Վարդան Թադևոսյանները, Լուիզա և Լիանա Մուրադյանները, ինչպես նաև` սուրբ Հարություն եկեղեցու «Հայորդի» և սուրբ Հովհաննես եկեղեցու «Վերածնունդ» պարախմբերը:


Մարիա ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ


«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 5, մայիս 2017թ.

https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայորդի ամսաթերթ
to top