MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +21 °C Tomorrow:+24 °C
Մարտադաշտի զինվորը. Արթուր Խաչատրյան . «Հայորդի» ամսաթերթ
08:03, 24.06.2017
3182 | 0

1990-94 թթ. Արցախում ընթացած կռիվը դվինցի չորս քաջորդիների կյանք խլեց: Նրանցից մեկն էլ Արթուր Խաչատրյանն էր:

Արթուրն ընտանիքի միակ զավակն էր:

…1969 թ. հունվարի 12-ին Դվինում` Զուլում Խաչատրյանի տանը, տոն էր: Երկար սպասված արու զավակն էր ծնվել:

Միջնակարգ ուսումանռություն Արթուրն ստանում է գյուղի դպրոցում: Մի քանի տարի դպրոց հաճախել է նաև Տափերական գյուղում, որտեղ տեղափոխվել էին ընտանիքով, որպեսզի ավելի մոտ գտնվեն հոր աշխատավայրին: 1982-ին վերադառնում են Դվին: Դպրոցում ցուցաբերում է բարձր առաջադիմություն, աչքի էր ընկնում նաև օրինակելի վարքով: Դեռևս դպրոցական էր, երբ սիրահարվում է ապագա կնոջը՝ Աստղիկին:

1985 թ. ընդունվում է Երևանի Պոլիտեխնիկական համալսարան:

1988-89 թթ. ծառայում է Խորհրդային բանակում. սկզբում` Թբիլիսիում, ապա` Նախիջևանում:

Բանակից վերադառնալուց հետո ունենում է մեկ դուստր և մեկ որդի:

1989 թ.-ին` հոր մահից հետո, ուսումը շարունակում է հեռակա կարգով, սակայն որոշ ժամանակ անց ստիպված է լինում լքել կրթօջախը չափից ավելի բացակաների պատճառով:

1994 թ. հունվարի 22-ին` տղայի ծնվելուց տաս օր հետո, գնում է Սևակավան, իսկ երեք օր անց` Ֆիզուլի:

… Մարտի 6-ն էր, երբ թշնամու դավադիր գնդակը հանդիպեց նրան: Եվ այդ հանդիպումն ընդհատեց մարտադաշտի զինվորի կյանքի թելը:

Արթուրն իր կյանքը շարունակում է իրենով հպարտացող հայորդիներիս հիշողություններում` աձնուրացության օրինակ տալով և թողնելով բոլորիս:

2002 թ. հունիսին ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Խաչատրյանը պարգևատրվել է «Արիության» մեդալով:

Վարդան ԳԵՂԱՄՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ


«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 3, մարտ 2017թ.


https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts


The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայորդի ամսաթերթ
to top