MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +21 °C Tomorrow:+24 °C
Ի հիշատակ Հայրենիքի զավակների .«Հայորդի» ամսաթերթ
09:14, 25.06.2017
4069 | 0

2016 թվականի ապրիլ. ևս մեկ գարուն, որ կարմիրով ներկվեց, ևս մեկը ա՛յն գարուններից, որ հայը պիտի ցավով հիշի, հիշի այն հայկասիրտ քաջերին, որոնք դարձան հայրենիքի մի մասնիկը՝ նրա անմահ հերոսը, հիշի հայրենիքի զավակներին ու չմոռանա նրանց:

2016 թվականի ապրիլ 2: Բացվեց առավոտ: Բայց այս առավոտը նման չէր մյուսներին, այս առավոտ ամեն ինչ այլ էր: Նորից պատերազմ էր, պատերազմ, որը համախմբեց բոլորին, պայքար, որին միացան բոլորը` անկախ տարիքից և զբաղեցրած պաշտոնից: Բոլորը, մի բռունցք դարձած, կանգնած էին հայ զինվորի կողքին:

Նույն թվականի ապրիի 23-ին Ներքին Դվին համայնքում տեղի ունեցավ ցայտաղբյուրի բացում՝ իհիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների: Նախաձեռնության հեղինակը Ն. Դվինի բնակիչ ՍոսՎարդանյանն էր: Բացման արարողությանը ներկա են եղել Դվինի համայնքապետ ԱրծրունԱբրահամյանը, Վերին Արտաշատի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տերՄխիթար քահանա Ալոյանը, ինչպես նաև, տեղի և հարևան համայնքների բնակչությունը:

«Ցանկացա մի բան անել, որով կկարողանամ պահել մեր հայրենիքի համար զոհված տղերքի հիշատակը, -ասում է Սոսը, - դա մեր ժողովրդի համար շատ կարևորէ, հատկապես մեր նոր սերնդի համար: Նրանք պետք է գիտակցեն և հասկանան մեր զինվորների կողմից արվածի արժեքն ու նշանակությունը»:


Լարիսա ՂԱԶԱՐՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 3, մարտ 2017թ.

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայորդի ամսաթերթ
to top