MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +24 °C Tomorrow:+22 °C
ԴՎԻՆԻ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ԱՌՋԵՎ .«Հայորդի» ամսաթերթ
09:06, 26.06.2017
2822 | 0

...Հետո կիջնեմ այս բարձունքից ու կքայլեմ

Արքայանիստ իմ ոստանի

փլատակվա՜ծ հպարտությամբ ոգեշնչված,

Ու կքայլեմ արքաների ոտնատեղով...

Ոգեկոչող իմ էության

սահմանապա՜հ հիշողությամբ զինյալ հոգիս

կծփա մե՜ղմ, խաղաղ ու ջերմ

մտերմությամբ մի անսովոր.

Ու կզգամ ինձ արքա-զինվոր,

Թագակիր ու գահավոր,

Ու կքայլեմ հպա՜րտ ու հեզ,

Կլինեմ պարզ- խորհրդավոր

Ու կզգամ ինձ հարյուր, հազար,

Կթվամ ինձ բյուրավոր...

Բյուրավոր ու բազում այնքան, այնքան հզոր,

Որքան ճնշող, ավերակված այս լռության

...ճի՜չն է անզոր…

Դինա ԳՐԻԳՈՐՅԱՆ


«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 3, մարտ 2017թ.


The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայորդի ամսաթերթ
to top