MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +24 °C Tomorrow:+22 °C
Սերկեվիլը .«Հայորդի» ամսաթերթ
10:16, 27.06.2017
3213 | 0

Այս դեպքը պատմել է մորաքրոջս ամուսինը` ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Նազարեթյանը: Նա հայրենադարձ էր. ծնողները Մեծ Եղեռնից հետո ապրել են Բուլղարիայում, որտեղ էլ հաճախել է եկեղեցուն կից գործող հայկական դպրոց։ Դեպքը, որ նա պատմեց, նրա վրա խիստ հետք էր թողել: Ամեն անգամ, երբ այցելում էի Խաչիկին, Սուրբ Պատարագից հետո Մաս էի տանում, որին կարոտով էր սպասում և ուրախությամբ ընդունում: Մի օր էլ պատմեց հետևյալը.

Քանի որ Բուլղարիայում հայկական դպրոցները եկեղեցուն կից էին,
տղաները ամեն կիրակի պետք է մասնակցեին Սուրբ Պատարագին, իսկ հուղարկավորության օրերին օգնեին քահանաներին։ Մի կիրակի Խաչիկն ընկերոջ հետ թաղման ծեսի է մասնակցում: Երբ ճանապարհին թաղման թափորը կանգ է առնում, Խաչիկն իր կողքին տեսնում է սերկևիլի պտուղներով ծանրաբեռնված ծառը և ընկերոջ ականջին շշնջում. «արի մի երկու հատ քաղենք: Մինչև տեր հայրը կարգը վերջացնի, կուտենք։ Ընկերը չի համաձայնում` ասելով, թե Աստված կպատժի։ Իսկ Խաչիկը, տեսնելով թափորը, կանգ է առնում, վազում է, բարձրանում ծառը ու երկու հատ սերկևիլ քաղում, պահում ծոցում: Գերեզմանոցումերբ բոլորը զբաղված են լինում, Խաչիկը հանում է սերկևիլը, որ ուտի, ընկերը խնդրում է, որ իրեն էլ տա:

-Աստված կպաժի, - ասում է Խաչիկը և չի տալիս ընկերոջը անգամ մի բերան իր բաժնից կծի ։

Հաջորդ օրը` երկուշաբթի առավոտյան, դասի գնալուց Խաչիկը ընկնում է, և ձեռքը

ոլորվում է: Վախից տուն չի վերադառնում։ Ուսուցչուհին՝ օրիորդ Վարդուհին,
նկատում է Խաչիկի կարմրած, տանջահար դեմքը և հարցնում, թե ինչ էպատահել։ Մինչ ուսուցչուհին Խաչիկին կճանապարհեր տուն, ընկերը

արագ- արագ պատմում է կիրակի օրվա դեպքը։ Օրիորդ Վարդուհին պատվիրում է Խաչիկին մտնել եկեղեցի, համբուրել պատը, ապա գնալ տուն։ Պատը համբուրելուց հետո, ցավերն անցնում են, և Խաչիկը զարմացած, շփոթված տուն է վերադառնում:


Լուսիկ ՄԱՐԳԱՐՅԱՆ

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 3, մարտ 2017թ.

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայորդի ամսաթերթ
to top