MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +24 °C Tomorrow:+22 °C
Անցկացվեց «4 եղանակ, 4 Ավետարանիչ» մտախաղի գարնանային փուլը .«Հայորդի» ամսաթերթ
16:46, 27.06.2017
4436 | 0

Ապրիլի 6-ին Ներքին Դվին Սուրբ Հարություն եկեղեցու բակում անցկացվեց «4 եղանակ, 4 Ավետարանիչ» մտախաղի գարնանային մրցությունը, որին մասնակցում էին 8 թիմեր` Արտաշատի տարածաշրջանի 7 համայնքներից: Բաղրամյանի, Գետազատի, Արևշատի, Հնաբերդի, Բերդիկի, Ներքին Դվինի միջնակարգ դպրոցների «Թորգոմականներ», «Սուրբ Դավիթ», «Զատիկ», «Հնաբերդ», «Բերդիկ», «Դվին» թիմերը, ինչպես նաև` Մխչյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու «Վերածնունդ» և Ներքին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու «Հայորդի» թիմերը իրենց գիտելիքները դրսևորեցին Մատթեոսի Ավետարանից և Հայոց եկեղեցու պատմության 5-րդ դասարանի դասագրքից:
1-ին պատվավոր հորիզոնականը զբաղեցրին երկու թիմեր` «Թորգոմականներ» և «Զատիկ», երկրորդ տեղը նվաճեց «Վերածնունդը» , իսկ երրորդ տեղը բաժին ընկավ «Դվին» թիմին:
Որպես մրցանակ` հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով: Հարցերին պատասխանելու և մրցանակներ շահելու հնարավորություն ուներ նաև հանդիսատեսը:
«4 եղանակ, 4 Ավետարանիչ» մրցույթը, որ կազմակերպվում է Ներքին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանի նախաձեռնությամբ և «Հայորդի» Երիտասարդաց միության ջանքերով, շարունակական է: Մտախաղի ամառային մրցության հարցերը լինելու են Մարկոսի Ավետարանից և Հայոց եկեղեցու պատմություն առարկայի 6-րդ դասարանի դասագրքից: Թիմերն արդեն նախապատրաստվում են հաջորդ խաղին:


Մանե ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ



«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 3, մարտ 2017թ.

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայորդի ամսաթերթ
to top