MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +24 °C Tomorrow:+22 °C
Մեկ ոտքը թողած մարտադաշտում…. .«Հայորդի» ամսաթերթ
09:46, 28.06.2017
3665 | 0
Պատմության թվատախտակին 2017 թվականն է։ Մեր բաժին ժամանակից ևս մեկ տարի գլորվեց ու անցավ, բայց հայ ժողովուրդը դեռևս կանգնած է բազմաճակատ հարձակումների առջև։ Հին հիմնահարցերին և մարտահրավերներին գումարվել են նորերը։
Բոլոր ժամանակներում էլ մեր զինվորները քաջաբար մարտնչել են մինչև իրենց վերջին շունչը՝ հանուն ազատության։
Խիզախ ու հայրենասեր զինվոր է նաև Արթուր Ավագյանը։ Ծնվել է 1978 թ. ապրիլի 14-ին Ներքին Դվին գյուղում, որտեղ էլ ստանում է միջնակարգ ուսումնառություն։ Դպրոցն ավարտելով` ծառայության է անցնում Գորիսի N զորամասի մոտոհրաձգային գումարտակում, որտեղից մեկ տարի անց տեղափոխում են Հորադիս։ Այդ ժամանակ արդեն հետախույզ էր, կոչումը՝ կրտսեր սերժանտ։ Արթուրը ծառայության ընթացքում կորցնում է մեկ ոտքը։
Ինձ համար դժվար էր նրան այդ մասին հարցեր տալ, բայց ես, այնուամենայնիվ, խնդրեցի պատմել ողջ եղելությունը։
Տարածքը, որտեղ դիտարկել ու հսկել են, գտնվել է բլուրից ներքև։ Հակառակորդի մասին հավաստի տեղեկությունների բացակայության պատճառով հետախույզների խումբը հայտնվում է ականադաշտում, որտեղ թշնամին նկատելով նրանց` սկսում է կրակել: Այդ ժամանակ էլ ականի պայթյունից Արթուրը կորցնում է ոտքը։ Խմբում ունենում են 3 զոհ և 2 վիրավոր։ Քիչ անց տեղ է հասնում օգնությունը։
Պետությունը նրան փոխադիր (պրոտեզ) է հատկացնում, որը 3 տարին մեկ անգամ փոխում են ՊՆ գերմանական պրոտեզարանում` նախապես կանչելով ստուգումների։
2010 թ. Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրով սկսեցին տուն կառուցել սերժանտի համար, բայց նոր օջախն այդպես էլ մնաց կիսակառույց։
2000 թ. Արթուր Ավագյանը դարձել է Երկրապահ կամավորականների միության անդամ։ Պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով։
Այժմ նա իր կնոջ և երեխաների հետ միասին ապրում է ՌԴ-ում, բայց դա չի խանգարում, որ զավակներին կրթի և դաստիարակի հայեցի ոգով:
Լսելով Արթուրի անձնվեր ծառայության մասին` ցանկացած հայ մարդ ոգեղեն ազդակներ է ստանում՝ անկախ իր կամքից և ցանկությունից։ Գալիք սերունդներն իրենց առօրյա գործերով ու վարքագծով, իրենց հոգու բարձր սլացքով պետք է արժանի լինեն ժառանգորդն ու հետևորդը լինելու այն քաջերի, որոնք իրենց անձն ուրանալով` անխախտ պահեցին հայրենի հողի խաղաղությունը։



Մանե ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայորդի» լրագրողական ակումբ

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 4, ապրիլ 2017թ.


https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts
The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայորդի ամսաթերթ
to top