MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +19 °C Tomorrow:+23 °C
Գիտե՞ք, որ... Սկիզբը նախորդ` 3-րդ համարում Դվին մայրաքաղաքի պատմական ակունքներից ..«Հայորդի» ամսաթերթ
10:47, 07.07.2017
6673 | 0

Ըստ արաբ մատենագիրների վկայության, Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդյա և մետաքսյա գործվածքներ, ծածկոցներ, գորգեր, ապակյա, հախճապակյա և բրուտագործական առարկաներ, որդան կարմիր ներկ, երկաթե, պղնձե արտադրանքներ, ոսկյա և արծաթյա զարդեր, սպասք:

Դվինում առաջին պեղումները կատարել է Նիկողայոս Մառը (1899 թ.): Պեղվել են մեծ եկեղեցու արտաքին պատերը, միանավ տաճարը, կաթողիկոսի նստավայրը և այլն: 1899-1976 թթ. տասնյակ պեղումների արդյունքում գտնվել են միջնաբերդի տարածքի և կենտրոնական թաղամասի պաշտամունքային և աշխարհիկ ճարտարապետական շինությունների մնացորդները: Պեղածո զանազան նյութերը հիմնականում պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում, իսկ Դվին հնավայրի ավերակների մնացորդներն ընդգրկված են Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների շարքում:

Խոսրով Կոտակի կառուցած Տիկնանց ամրոցի ավերակները պահպանված են Գետազատ գյուղում: Ըստ Nyut.am-ի ՝ ամրոցի շրջակայքում է գտնվում գետնի մակերեսից 20 մ բարձրությամբ մի բլուր, որը բուրգի է նման, և որի վրա շրջանաձև ծիրանենիներ են տնկված, որոնք ժամանակի ընթացքում չորացել են: Ըստ գյուղացիների, բլուրի տակ շինություն է, բուրգ, որը մուտքի դուռ ունի: Ժամանակին այն թաքստոց է ծառայել երեխաների, կանանց համար՝ թշնամուց պաշտպանվելու նպատակով: Մինչ այժմ էլ գյուղացիները մոտավորապես գիտեն հողածածկ մուտքի տեղը:

շարունակելի


«» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 4, ապրիլ 2017թ.




The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայորդի ամսաթերթ
to top