MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +12 °C ... +23 °C Tomorrow:+22 °C
Մեծ Թատրոնի ճանապարհին .«Հայորդի» ամսաթերթ
21:28, 09.07.2017
3978 | 0

Մոսկվայում ուսանելուս երկրորդ տարին էր: Մի օր արհմիությունից Մեծ Թատրոնի ներկայացման անվճար տոմս տվեցին:

…Տրոլեյբուսով ուղևորվեցի դեպի Մեծ Թատրոն: Կանգառում իջա ու… ծնկած մնացի մայթի վրա: Ոչ մի կերպ շարժվել չէի կարողանում: Ձեռքերս բարձրացնելով` ցանկացա օգնություն խնդրել անցորդներից, սակայն զգացի, որ ձայնս կտրվել է: Ձեռքերս օդում էին մնացել, ոչ ոք անգամ հայացք չէր նետում ինձ վրա: Հիշեցի այն մասին, թե Խաչը նեղության մեջ եղողին օգնում է, և ձեռքս տարա դեպի պարանոցս` տեսնելու` խաչս տեղո՞ւմ է: Մտածում էի` եթե կարողանամ խաչը համբուրել, ոտքի կկանգնեմ: Չեմ հիշում` որքան ժամանակ մնացի այդ դիրքում: Անհանգստությունս գնալով կրկնապատկվում էր, բայց սյդպես էլ ոտքի կանգնել չէի կարողանում:

…Մեկ էլ ձեռքս ինքն իրեն բարձրացավ, հասավ շուրթերիս: Համբուրեցի Խաչը և ոտքի կանգնեցի: Զարմացած նայեցի շուրջս, ծնկածս տեղին և չգիտեի ինչ անել. մարդիկ շարունակում էին կողքովս անցնել` առանց ինձ վրա որևէ ուշադրություն դարձնելու: Հիշեցի, որ պետք է ներկայացման գնամ ու շտապեցի մտնել թատրոն: Ամբողջ ներկայացման ընթացքում մտքումս վերլուծում էի դիպվածն ու ոչ մի պատասխան չէի գտնում: Այդ մտքերով էլ գիշերեցի, սակայն ոչ ոքի ոչինչ չպատմեցի: Միայն ուսումնառության երրորդ տարվա ընթացքում 3-րդ դիպվածից հետո գնացի եկեղեցի և պատմեցի քահանային:

Իսկ Արարչին ճանաչելուց հետո ամեն ինչ իմաստավորվում է կյանքում:


Լուսիկ ՄԱՐԳԱՐՅԱՆ

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 4, ապրիլ 2017թ.



The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայորդի ամսաթերթ
to top