MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանին շնորհվել է «Չարենցավանի պատվավոր քաղաքացի» կոչում
21:16, 11.10.2017
12351 | 0
ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանին շնորհվել է «Չարենցավանի պատվավոր քաղաքացի» կոչումը: Զավեն Նանյանը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 27-ին Շահումյան գյուղում: 1976թ-ին ոսկե մեդալով ավարտել է Չարենցավանի թիվ 3 միջն. դպրոցը և ընդունվել երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որը կարմիր դիպլոմով ավարտել է 1981 թվականին: 1981-83թթ, որպես տնտեսագետ, աշխատել է Չ-ի շինարարական տրեստում: 1983թ-ին հրավիրվել է աշխատելու պետական անվտանգության կոմիտեում /հետագայում ՀՀ ազգային անվտանգության ծառայություն/: 1985թ-ին կես տարի ստաժավորում է անցել Տաշքենդի ԽՍՀՄ ՊԱԿ հատուկ դպրոցում: Աչքի է ընկնել ազնվությամբ, աշխատասիրությամբ, հաստատակամությամբ, անմնացորդ նվիրումով առ հայրենիքն ու իր ընտանիքը: Անցնելով ծառայության բոլոր աստիճանները՝ Զավենը օպերլիազորից հասել է ԱԱԾ գլխավոր վարչության պետի պաշտոնին, դարձել անվտանգության ծառայության գեներալ-մայոր: Ստացել է բազմաթիվ պարգևներ, արժանացել ԱԱԾ պատվավոր աշխատակցի կոչման, 2006թ-ին` պարգևատրվել Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալով: Առողջական խնդիրների պատճառով 2010թ-ին Զավեն Նանյանը զորացրվել է ծառայությունից և անցել կենասթոշակի: Ամուսնացած է, ունի 3 որդի: Որդիներն էլ, շարունակելով հոր և Նանյանների ողջ գերդաստանի ուղին, հաջողությամբ են պսակել իրեն կրթությունն ու աշխատանքը, դարձել արժանի զավակներ, կազմել իրենց ընտանիքները:

Չարենցավանի քաղաքապետարանի
ֆեյսբուքյան էջի գրառումից
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4926 | 0
to top