MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Սուրբ Ծնունդը Չքնաղում: Խաչքավորն է Արթուր Աբրահամը:
16:37, 07.01.2018
5891 | 0

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ
Մեզ և Ձեզ մեծ Ավետիս...
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Ծննդյան և մկրտության հիշատակումն է:
Տոնի առիթով Չքնաղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում Տեր Մուշե քահանա Վահանյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Այս տարի եկեղեցու Խաչքավորը դարձավ Արթուր Աբրահամը։
Պատարագի ավարտին կատարվեց Ջրօրհնեքի արարողություն և օրհնված ջուրը բաժանվեց ներկա հավատացյալներին։
Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3: 17, Մարկ. 1: 11, Ղուկ. 3: 22) և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ։
Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նաիրա Դավթյան
19:23, 19.06.2018
4238 | 0
12:09, 26.04.2018
5527 | 0
to top