MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ Օրհնեալ է Յայտնութիւնը Քրիսոստի Մեզ եւ Ձեզ մեծ աւետիս։
17:38, 06.01.2019
4844 | 0

Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ
Օրհնեալ է Յայտնութիւնը Քրիսոստի
Մեզ եւ Ձեզ մեծ աւետիս։

Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հրաշազարդ տոնի առիթով, այսօր Չքնաղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ։
Պատարագը մատուցեց Ապարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ Տեր Մուշե քահանա Վահանյանը։
Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Ջրօրհնեքի արարողություն և օրհնված ջուրը բաժանվեց ներկա հավատացյալներին։
Չքնաղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու Խաչքավորի պատվարժան գործն այս տարի ստանձնեց Տիար Գագիկ Արշակյանը։
Սուրբ Պատարագին ներկ էին նաև եկեղեցու բարերարները։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նաիրա Դավթյան
19:23, 19.06.2018
4237 | 0
12:09, 26.04.2018
5527 | 0
to top