MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +21 °C Tomorrow:+21 °C
«Վերջին զանգի» միջոցառումներին ներկա են գտնվել վարչական շրջանների ղեկավարներն ու քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները
18:20, 25.05.2018
2846 | 0

«Վերջին զանգի» և «Վերջին դասի» միջոցառումներ են տեղի ունեցել նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում: Օրվա խորհրդով կազմակերպված հանդիսություններին տեղերում ներկա են գտնվել վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները: Քաղաքային իշխանության ներկայացուցիչները շրջանավարտներին շնորհավորել են հիշարժան օրվա կապակցությամբ և նրանց փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքները:

Հիշեցնենք, որ «Վերջին զանգին» նվիրված համաքաղաքային տոնական համերգային ծրագրի մեկնարկը կտրվի մայրաքաղաքի Ազատության հրապարակում՝ երեկոյան ժամը 19: 00-ին:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Yerevan info
to top