Վարդավառի տոնի առիթով ուրախ ջրային խաղեր և միջոցառումներ են կազմակերպվել Երևանի բոլոր վարչական շրջաններում: Ջրցան մեքենաներն առավոտյան շքերթից հետո շարժվել են տարբեր ուղղություններով և մայրաքաղաքի փողոցներում և բակերում ջուր մատակարարել խաղերի մասնակիցներին: Երևանի վարչական շրջաններում միջոցառումների և խաղերի մասնակիցներին բաժանվել են դույլեր և ջրային ատրճանակներ: Կազմակերպվել են բազմապիսի ջրային խաղեր, հանդես-ծրագրեր ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար: |