MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում. պետերբուրգյան բժիշկները՝ Երևանի առողջապահական հաստատություններում
14:41, 26.06.2018
2463 | 0

Հունիսի 26-28-ն անցկացվող «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքից ժամանած առողջապահական ոլորտի մասնագետներն այցելել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններ և փորձի փոխանակման նպատակով հանդիպել երևանցի գործընկերների հետ: Հյուրերի թվում եղել են մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ամբուլատոր պոլիկլինիկական գծով գլխավոր բժշկի տեղակալ, մանկական վիրաբույժ և պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ: Երևանյան բուժհաստատություններում սանկտպետերբուրգցի մասնագետները ծանոթացել են մասնագիտական բաժանմունքների աշխատանքներին, հիվանդների բուժման մեթոդներին և ընթացքին: Փորձի փոխանակման նպատակով կազմակերպվել են մասնագիտական քննարկումներ: Սանկտ Պետերբուրգից ժամանած մասնագետները «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կազմակերպել են հիվանդների ընդունելություններ և անվճար խորհրդատվություն տրամադրել:

Կարևորելով երկու գործընկեր քաղաքների միջև համագործակցությունը առողջապահական ոլորտում՝ հայ և պետերբուրգյան բժիշկները պատրաստակամություն են հայտնել ավելի հաճախակի դարձնել փոխայցերը:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Yerevan info
to top