MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում. երկու քաղաքները շարունակում են սերտ համագործակցությունը կրթական ոլորտում
17:52, 26.06.2018
2639 | 0

Երևանում մեկնարկած Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում ՌԴ հյուսիսային մայրաքաղաքից ժամանած կրթական ոլորտի մասնագետներն այցելել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալ. Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոց: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կրթական ոլորտում համագործակցության համատեքստում արդեն կյանքի են կոչվել ու նախանշվել մի շարք ծրագրեր: Սանկտ Պետերբուրգի կառավարության կրթության կոմիտեի ղեկավարի տեղակալ Անդրեյ Բորշչևսկին իր հերթին նշել է, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի ոլորտային համագործակցությունից թերևս ամենաարդյունավետներից է կրթական բնագավառը:

Հանդիպման շրջանակում համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել Ալ. Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոցի և Սանկտ Պետերբուրգի Ադմիրալտեյսկի շրջանի հ. 232 դպրոցի, Սանկտ Պետերբուրգի Կալինինյան շրջանի բժշկա-սոցիալական կենտրոնի և Երևանի հ. 6 հատուկ օժանդակ դպրոցի միջև:
Ալ. Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոցում կայացել են նաև Սանկտ Պետերբուրգի հ. 619 և հ. 235 դպրոցների տնօրենների վարպետության դասերը և շնորհանդես՝ նվիրված Սանկտ Պետերբուրգում ամառային առողջարարական գործընթացի կազմակերպմանը: Միջոցառումներին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրեններ:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Yerevan info
to top