MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Tomorrow:+29 °C
Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում. պետերբուրգյան «Էսսե Կվինտետ» համույթի համերգը՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում
12:04, 27.06.2018
2680 | 0

Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում մայրաքաղաքի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել պետերբուրգյան հանրահայտ «Էսսե Կվինտետ» համույթի համերգը, որին, ի թիվս բազմաթիվ հյուրերի, ներկա են գտնվել Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան և Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

«Էսսէ Կվինտետ» համույթի անդամներն իրենց բնորոշ, ուրույն մատուցմամբ ներկայացրել են ինչպես համաշխարհային և ռուս, այնպես էլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան նշել է, որ նման համերգային ծրագրերը շատ կարևոր են երկու քաղաքների միջև հաստատված մշակութային կապերի ամրապնդման և զարգացման համար:
Նշենք, որ 2007 թվականին պետերբուրգցի ուսանողների կողմից հիմնադրված «Էսսէ Կվինտետ» համույթը ՌԴ-ում ամենասիրված երաժշտական խմբերից մեկն է: Այն արդեն հասցրել է արժանանալ տասնյակ պետական և այլ մրցանակների: Համույթը հայտնի է դասական, ռոք, ազգային և այլ ժանրերի երաժշտությունների յուրահատուկ մատուցմամբ:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Yerevan info
to top