MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
Այսպես շարունակվելու դեպքում՝ 10 տարի հետո, մանկավարժ մասնագետների ճգնաժամ ենք ունենալու, համոզված եղեք
00:03, 19.11.2018
13611 | 0
Որ հեռուստալիքը գցում ես, ցուցադրում և խոսում են դպրոցի, ուսուցչի և տնօրենի մասին: Ցավալին այն է, որ ոչ թե մեծարում կամ փորձում են բարձրացնել մանկավարժի հեղինակությունը, այլ հակառակը: Լավ, դուք բան ու գործ չունեք, ով է Ձեզ թույլ տվել խոսել, առավել ևս քննադատել նվազ աշխատավարձով, իր առողջությունը և նյարդերը ձեր երեխայի կրթության վրա անտրտունջ վատնող ՄԱՐԴՈՒՆ: Ձեր այդ վարքագիծն է պատճառը, որ աշակերտների մեջ մարում է հարգանքը դպրոցի և մանկավարժի հանդեպ, որ երիտասարդ մասնագետներնայլևս չեն ցանկանում աշխատել դպրոցում: Ուսուցչին քննադատում են 8-րդ դասարանը մի կերպ ավարտած ծնողը, գրանտների վրա նստաց կրթության փորձագետներն ու ՀԿ-ները, նախարարությունը, մարզպետարանը, համայնքապետարանը, անգամ աշակերտը: Թվում է, այս երկրում ՀՀԿ-ից հետո հաջորդ չարիքը, որից պետք է ազատվել Հայ Առաքելական Եկեղեցին է և Հայ Դպրոցը:
Այսպես շարունակվելու դեպքում՝ 10 տարի հետո, մանկավարժ մասնագետների ճգնաժամ ենք ունենալու, համոզված եղեք:


Հերմինե Ադամյան
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4925 | 0
to top