MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Անհամբերությամբ սպասում ենք..
18:47, 20.11.2018
2006 | 0

Եղանակային բարենպաստ պայմանները նպաստում են, որ շարունակվեն պուրակի շինարարական աշխատանքները: Արդեն տեսանելի է, թե ինչ աշխատանքներ են իրականացվել: Համայնքի ղեկավարի ամենօրյա ուշադրության կենտրոնում է այս գեղեցիկ կառույցը և հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի շինարարությունը կատարվի որակյալ և ժամկետների մեջ: Պուրակի դիմացի՝ Կոտայքի փողոցի մայթն ամբողջովին ասֆալտապատվել ու բարեկարգվել է: Աշխատանքների ընթացքին հետևում էր նախաձեռնության հեղինակ՝ Հակոբ Բալասյանը, ով շինարարական աշխատանքների նկատմամբ խիստ պահանջկոտ է և յուրաքանչյուր դետալի վերաբերում է սրտացավությամբ: Այս օրերին սալիկապատվում են պուրակի ճեմուղիները, ինչից հետո կդադարեցվեն աշխատանքները: Հաջորդ տարի կտեղադրվեն նստարանները, լուսավորության համակարգը, հուշաքարը: Կիրականացվի ծառատունկ ու կանաչապատում, ինչից հետո քաղաքի ամենահրաշալի անկյունը կհյուրընկալի բնակչությանը:


Բյուրեղավան համայնք

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4928 | 0
to top